Նվեր քարտ_4 դաս
M.A.M -ն իր սիրելիներին, այսինքն` ձեզ, առաջարկում է հատուկ նվեր՝ M.A.M նվեր քարտ։
Այս քարտի շնորհիվ ձեր սիրելիները կստանան 4 դասի հնարավորություն ու կսովորեն հայերեն գրել, կարդալ, արտահայտվել, կծանոթանան Հայաստանի պատմությանն ու մշակույթին, ձեռք կբերեն նոր ընկերներ աշխարհի տարբեր ծայրերից։
Մանրամասները՝
M.A.M նվեր քարտի արժեքը՝ $72
Ներառված դասերի քանակը՝ 4 (մեկ դասի արժեք` $18)
Օգտագործման եղանակը՝ M.A.M-ի մեկ ամսվա դասընթացի մասնակցություն (4 դաս)
*Քարտը և ակտիվացման մանրամասները կուղարկվեն գնորդի անձնական էջում նշված էլեկտրոնային հասցեին գնումը կատարելուց հետո։
Հրաշքներին հավատալը մանկամտություն չէ. դրանք իրականում էլ կան։
Ամեն փոփոխություն կամ քայլ առաջ կամ հնարավորություն ամենաիսկական հրաշքն է` քեզ ինքդ նորովի բացահայտելու։ Դրանցից յուրաքանչյուրին կարելի է արժանանալ կամ էլ` ստեղծել ինքնուրույն։
Եկե´ք չսպասենք ու հենց հիմա ինքներս ստեղծենք հրաշքներ մեր ձեռքերով։
Ձե´ռք բերեք M.A.M նվեր քարտը:
Վայելե´ք յուրահատուկ նվեր տալու հաճելի զգացումը:
«Սովորել կարելի է միայն այն, ինչ սիրում ես»։
Դպրոցական մանկավարժության մագիստրոս։
17 տարվա մանկավարժական և հայոց լեզվի դասվանդման երկարամյա փորձ։
«Արեգնազան» կրթահամալիրի ուսուցիչ և մեթոդաբան։
ԿԶՆԱԿ հիմնադրամի փորձագետ։
Նախագծի մասին
Այս նախագիծը հիանալի հնարավորություն է մանկավարժական գործունեություն ծավալելու Հայաստանի սահմաններից դուրս, յուրացնելու հեռավար կրթության նորագույն մեթոդներ և տեխնոլոգիաներ, ծանոթանալու սփյուռքահայ երեխաների հետ և նրանց համար իրականացնելու այս հայրենանվեր աշխատանքը, բացահայտելու մանկավարժական նոր ասպարեզներ և նվաճելու նոր բարձունքներ և, ի վերջո, մի փոքր ներդրում ունենանալու հայապահպանման կարևորագույն գործում։
Ուղերձ ուսանողներին
Մեզ հետ հայրենիքն ավելի մոտ է։
Ինչու՞ M.A.M
Այս ծրագիրը միակը չէ, և դա շատ լավ է, բայց այն յուրահատուկ է, քանի որ համախմբել է պատասխանատվության, բարեխղճության, նվիրումի, արհեստավարժության ու ստեղծագործականության բարձր մակարդակով օժտված մարկանց։ Հրաշալի գաղափարը ամրապնդվել է մեծ հավատով ու սիրով և կյանքի է կոչվում ամուր կամքի շնորհիվ, և ես երջանիկ եմ, որ այդ հիանալի գործընթացի ականատեսն ու մասնակիցն եմ։