AI քեզ ուսուցիչ_կորպորատիվ
21-րդ դարի երեխաների հետ աշխատանքն ավելի արդյունավետ դարձնելու համար M.A.M կրթական նախաձեռնությունը և ReArmenia-ն ՀՀ և Սփյուռքի ուսուցիչների համար մշակել են «AI Քեզ ուսուցիչ» վերապատրաստման դասընթացը։
Դասընթացի նպատակն է ուսուցիչներին փոխանցել ժամանակակից կրթական գործիքակազմ՝ համադրելով արհեստական բանականության կիրառելի լուծումները, նորարարական մեթոդաբանությունը և արդյունավետ հաղորդակցման հմտությունները։
Դասընթացի շրջանակում մասնակիցները՝
- կծանոթանան բանավոր, ոչ բանավոր և թվային հաղորդակցության ձևերին, ուսուցիչ–սովորող փոխգործակցության մոդելներին,
- կուսումնասիրեն ուսուցման դիզայնի ժամանակակից մոտեցումները,
- կզարգացնեն թվային կարողությունները՝ ներառյալ տեխնոլոգիաների կիրառումը կրթական գործընթացում, սոցիալական մեդիայի պատասխանատու օգտագործումը և շարունակական մասնագիտական ինքնազարգացումը,
- կսովորեն կիրառել արհեստական բանականությունը կրթական գործընթացում։
Դասընթացը ներառում է 8 գործնական առցանց դաս, ավարտվում է ամփոփ աշխատանքով և նախատեսված է բոլոր ուսուցիչների համար՝ անկախ դասավանդվող առարկայից կամ աշխատանքային փորձից։
Տեղեկատվություն դասընթացի մասին
Մեկնարկ՝ փետրվարի 21-ից
Տևողություն՝ 4 շաբաթ (8 առցանց հանդիպում)
Արժեքը՝ 29 900 ՀՀ դրամ
5% զեղչ՝ գործընկեր կազմակերպությունների և կորպորատիվ գրանցումների համար
.