ԾՐԱԳԻՐԸ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ Է ՀՀ ԿԳՄՍՆ ԿՈՂՄԻՑ
21-րդ դարի երեխաների հետ աշխատանքն ավելի արդյունավետ դարձնելու համար M.A.M կրթական նախաձեռնությունը և ReArmenia Academy-ն ՀՀ և Սփյուռքի ուսուցիչների համար մշակել են «AI Քեզ ուսուցիչ» վերապատրաստման դասընթացը։
«AI Քեզ ուսուցիչ» դասընթացը ստեղծել ենք, որպեսզի ուսուցիչը չվազի ժամանակի հետևից, այլ քայլի ժամանակին համընթաց:
Ստացեք վկայական՝ տարակարգերի շնորհման գործընթացին դիմելու համար և միաժամանակ ձեռք բերեք 21-րդ դարի ուսուցչի իրական գործիքներ:
Դասընթացի
նպատակն է ուսուցիչներին փոխանցել ժամանակակից կրթական գործիքակազմ՝
համադրելով արհեստական բանականության կիրառելի լուծումները, նորարարական
մեթոդաբանությունը և արդյունավետ հաղորդակցման հմտությունները։
Դասընթացի շրջանակում մասնակիցները՝
- կծանոթանան բանավոր, ոչ բանավոր և թվային հաղորդակցության ձևերին, ուսուցիչ–սովորող փոխգործակցության մոդելներին,
- կուսումնասիրեն ուսուցման դիզայնի ժամանակակից մոտեցումները,
- կզարգացնեն
թվային կարողությունները՝ ներառյալ տեխնոլոգիաների կիրառումը կրթական
գործընթացում, սոցիալական մեդիայի պատասխանատու օգտագործումը և
շարունակական մասնագիտական ինքնազարգացումը,
- կսովորեն կիրառել արհեստական բանականությունը կրթական գործընթացում։
Դասընթացը
ներառում է 8 գործնական առցանց դաս, ավարտվում է ամփոփ աշխատանքով և
նախատեսված է բոլոր ուսուցիչների համար՝ անկախ դասավանդվող առարկայից կամ
աշխատանքային փորձից։
Տեղեկատվություն դասընթացի մասին
Մեկնարկ՝ Հուլիսի 1-ից
Տևողություն՝ 4 շաբաթ (8 առցանց հանդիպում)
Արժեքը՝ 29 900 ՀՀ դրամ
Գործում են զեղչեր՝ գործընկեր կազմակերպությունների և կորպորատիվ գրանցումների համար