M.A.M-ի թիմը
«Ապագան կանխորոշվում է համարձակ երազանքներով»։
#DreamBig #DoBest
Բիզնեսի կառավարման մասնագետ։ Ավելի քանի 10 տարվա կառավարման փորձ օտարերկրյա և տեղական ընկերություններում, մի շարք ընկերությունների համահիմնադիր:
Executive MBA in General Management, The University of Sheffield
CMI 7 Level
Ամուսնացած է, ունի երկու երեխա։
Նախագծի մասին
Սփյուռքում բնակվող յուրաքանչյուր հայ ցանկանում է, որ իր երեխան լինի հայկական արժեքների կրողն ու շարունակողը: Մեր ընտանիքն ապրել է Սփյուռքում: Ես մեծացել եմ հայրենիքից հեռու, և իմ ծնողների շնորհիվ է, որ մենք պահպանել ենք մեր ինքնությունը և չենք մոռացել մեր մայր լեզուն: Այս նախագիծն ինձ բացառիկ հնարավորություն կընձեռի օգնելու մեր Սփյուռքում ապրող երեխաներին և հայրենակիցներին` նորովի ճանաչելու միմյանց ու մեր հայրենիքը, սովորելու մայրենին, հաղորդակցվելու հայերենով, կարդալու հայերեն և հպարտ լինելու իրենց ծագմամբ ու հայկական արմատներով:
Ուղերձ ուսանողներին
Այսօր վայրկենապես փոփոխվող աշխարհում, երբ իրական կյանքն ու կարծեցյալ աշխարհը միախառնվել են, իրականությունն ու հորինվածը` միաձուլվել, պետք է կայուն արժեքները ձևավորեն հաջողակ, երջանիկ և ուժեղ անհատին: Անհրաժեշտ է գտնել այդ արժեքները մեր` հայերիս արմատներում, տեղեկանալ աշխարհի ամենահին երկրի` Հայաստանի պատմությանը և մշակույթին: Մեր հայրենիքն աշխարհը փոխող հայեր է ծնել: Հենց այս կայուն արժեքներն են արմատացած մեր մեջ, որոնք ձևավորում են բացառիկ մարդկանց: Մենք պատրաստակամ և մեծ սիրով սպասելու ենք ձեզ հետ հանդիպմանը: Սովորելու ենք ճանաչել միմյանց և հասկանալ` ով ենք մենք այս աշխարհում:
Ինչու՞ պետք է ընտրել M.A.M
Այս նախագծի ստեղծմանը նպաստել են մասնագետներ՝ յուրաքանչյուրն իր ոլորտի գիտակ, որոնք սիրտ և հոգի են դրել, որպեսզի այն յուրօրինակ դառնա մեր ուսանողների համար: Մենք հաշվի ենք առել ժամանակակից ուսանողների նախասիրությունները և տեխնոլոգիական միտումները, փորձել ենք համատեղել կրթությունն ու շփումը: Նախագծին մասնակից ուսանողներն ունենալու են հրաշալի հնարավորություն դասերի ընթացքում ծանոթանալու, շփվելու և ընկերանալու տարբեր երկրներում բնակվող հասակակիցների հետ, քննարկելու և բանավիճելու, ինքնարտահայտվելու և հետաքրքիր նախագծերի մասնակից լինելու: Չափազանց կարևոր է մայրենի լեզվով այս ամենն իրագործելը: Մենք վստահ ենք, որ միասին կստեղծենք հայ երիտասարդների մեծ համայնք և յուրաքանչյուրիս ներուժը կուղղենք մեր երկրի զարգացմանն ու հզորացմանը:
«Պետք է ապրել, պետք է սիրել, պետք է հավատալ»։
Ֆինանսիստ, ավելի քանի 10 տարվա ֆինանսաբանկային ոլորտի աշխատանքային փորձ, որից 5-ը օտարերկրյա կազմակերպություններում՝ տարբեր աստիճանի ղեկավար պաշտոններում։
Executive MBA in General Management, The University of Sheffield.
Նախագծի մասին
M.A.M-ը մեր երկրի համար դժվարին պահին ծնված մի գաղափար է, որի շուրջ մեզ հաջողվել է միավորել կրթության ոլորտի լավագույն մասնագետներին՝ իսկական էնտուզիաստների։ Այն միտված է աշխարհասփյուռ հայերին միավորելու հայերենի և հայկականի շուրջ՝ մեր լեզուն ու մշակույթը դարձնելով ճանաչելի, տարածված և արժեքավոր, ինչպիսին այն կա։
Ուղերձ ուսանողներին
Եթե Դու կարդում ես այս ուղերձը, ուրեմն #rootscalling և դու փնտրում ես հայերենն ու հայկականը, հետևաբար ճիշտ վայրում ես։ Միանալով մեզ՝ դու ոչ միայն
կհարստացնես գիտելիքդ ՀԱՅՐԵՆԻՔԴ մասին, այլև ձեռք կբերես նոր ընկերներ՝ աշխարհի տարբեր երկրներից։ Եվ ո՞վ գիտի, գուցե մի օր բոլորս միասին հանդիպենք
մեր հայրենի հողում ու պատմենք մեր ծանոթության մասին, որին սկիզբ դրվեց հենց M.A.M-ից …
Ինչու՞ M.A.M
Կրթությունն այսօր էլ շարունակում է մնալ ամենահզոր զենքը։ M.A.M-ը՝ արդյունավետ և նորաձև կրթության հարթակ է։ Այն հենց օտար երկրում բնակվող հայերին ընձեռելու է հնարավորություն նորարար լուծումներով հագեցված տեխնիկական հարթակում, հատուկ իրենց համար մշակված մեթոդաբանությամբ սովորելու հայոց լեզու, գրականություն և պատմություն՝ ուսանողին հարմար ժամանակացույցով։ Դասընթացներն իրականացվելու են հատուկ կահավորված web room-երից՝ Հայաստանում բնակվող և աշխատող փորձառու մասնագետների կողմից։
Միացեք M.A.M-ին, համոզվեք ինքներդ, որ այն այլընտրանք չունի։
«Միայն կրթված և բարձր իրավագիտակցություն ունեցող ազգը կարող է իր ապագա սերունդներին ժառանգել հզոր և ազատ ՀԱՅՐԵՆԻՔ»։
М.А.М կրթական շարժման բիզնեսի զարգացման տնօրեն։
Բիզնես գործընթացների կառավարման մասնագետ։
Հեռահաղորդակցության և ֆինանսաբանկային ոլորտում հաճախորդների սպասարկման և հաճախորդների փորձառության գծով ղեկավարման ավելի քան 11 տարվա աշխատանքային փորձ, որից 4 տարին՝ օտարերկրյա կառույցում։
Եղել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի խորհրդական:
Օպերային և կամերային երգեցողության մեներգչուհի, մագիստրոս:
Նախագծի մասին
Երկար տարիներ աշխատելով տարբեր բնագավառներում` հասկացել եմ, որ սիրով, նվիրումով և պատասխանատվությամբ արված աշխատանքը միշտ հաջողում է։ Ցանկանում եմ այդ փորձն օգտագործել մեր նոր կրթական նախաձեռնության մեջ՝ ակնկալելով, որ այն կնպաստի Սփյուռք - Հայաստան կապի ամրապնդմանը և հայոց լեզուն ու մշակույթը կրող երիտասարդների ներգրավմանը՝ ի նպաստ մեր միացյալ ՀԱՅՐԵՆԻՔ։
Ուղերձ ուսանողներին
Իմ սիրելի՛ հայրենակիցներ, ես ձեզ դեռ չեմ ճանաչում, բայց համոզված եմ, որ դուք յուրահատուկ եք: Վստահ եմ, որ բոլորդ նվիրական զգացմունքներ եք տածում դեպի մեր ՀԱՅՐԵՆԻՔԸ, և մեր մայրենի լեզվին, պատմությանը ու մշակույթին առավել խորությամբ տիրապետելուց հետո էլ ավելի մեծ սիրով և հպարտությամբ կլցվեք մեր ՀԱՅՐԵՆԻՔԻ հանդեպ։
Բարի´ երթ։
Ինչու՞ պետք է ընտրել M.A.M
Բոլոր քաղաքակիրթ երկրներում կրթությունը չափազանց բարձր արժեք ունի. այն կայուն պետականության, հասարակական (ինստիտուցիոնալ) կառավարման, զարգացող տնտեսության և բարոյապես առողջ հասարակության հենասյուներից է։ Ցանկացած ոլորտում բարեփոխումները հաստատվում են որակյալ, խելացի և կրթված մարդկանց շնորհիվ՝ ստեղծածը զարգացնելու, պահպանելու և հաջորդ սերունդներին փոխանցելու համար։ Գիտակցելով կրթության արժեքն ու կարևորությունը` հիանալի հնարավորություն ունեմ պրոֆեսիոնալ գործընկերներիս հետ համատեղ իմ ներուժը և գիտելիքը ուղղելու մեր ՀԱՅՐԵՆԻՔԻ հզորացման, աշխարհասփյուռ հայության համախմբման շատ կարևոր ու նվիրական գործին։
«Մեզ ձևավորում են մեր երազանքները»։
Մարքեթինգի և PR փորձագետ, հեռուստա-ռադիո նախագծերի հեղինակ և հաղորդավար, մարքեթինգային ոլորտում 6 տարվա ղեկավարման աշխատանքային փորձ, որից 4-ը՝ օտարերկրյա կառույցում։
Ստեղծագործական (կրեատիվ) մտածողության զարգացման դասընթացի հեղինակ և դասընթացավար։
Նախագծի մասին
M.A.M-ը ոգեշնչում է, և դա փաստ է. մենք հավատում ենք, որ կարճ ժամանակ անց գուցե դուք սիրահարվեք մեր նախագծին։ Այն ոգեշնչում է լինել հավատարիմ, նորարար, լինել ավելի պատասխանատու լեզվի ու մեր ընդհանուր ապագայի նկատմամբ։ Այն սովորեցնում է ոչ միայն հայերեն, այլև սովորեցնում է բացահայտել մեր ազգային, գենետիկ կոդերը՝ շոշափելով դրանք, վերհանելով, գրավելով աշխարհը հենց դրանցով։ Այն տալիս է վստահություն, ջերմություն և ուղեկցում է սկսած ամենափոքր տարիքից։ M.A.M-ը հենց այն հայ ընկերն է, որը պետք է ձեզ ու ձեր երեխային։
Ուղերձ ուսանողներին
Չվախենա՛ք․ տնայինները դժվար չեն։ Դուք սպասելու եք մեր դասերին, ինչպես, Netflix-ի Ձեր սիրելի սերիալի հաջորդ սերիային։
Ինչու՞ պետք է ընտրել M.A.M
Հարթակը ստեղծված է տրամադրելու բարձրորակ կրթություն հատուկ մշակված մեթոդաբանությամբ։ Կրթական հարթակի ապահովությունը և արդյունավետությունը առաջնային են, և, իսկապես մեծ ջանքեր են տարվել դրանք ամենաբարձր մակարդակի հասցնելու համար՝ փաստացի իր տեսակի մեջ, չկրկնվող հարթակ ստեղծելով և՛ բովանդակության առումով, և՛ նորարար տեխնիկական լուծումներով։
«Սովորել կարելի է միայն այն, ինչ սիրում ես»։
Դպրոցական մանկավարժության մագիստրոս։
17 տարվա մանկավարժական և հայոց լեզվի դասվանդման երկարամյա փորձ։
«Արեգնազան» կրթահամալիրի ուսուցիչ և մեթոդաբան։
ԿԶՆԱԿ հիմնադրամի փորձագետ։
Նախագծի մասին
Այս նախագիծը հիանալի հնարավորություն է մանկավարժական գործունեություն ծավալելու Հայաստանի սահմաններից դուրս, յուրացնելու հեռավար կրթության նորագույն մեթոդներ և տեխնոլոգիաներ, ծանոթանալու սփյուռքահայ երեխաների հետ և նրանց համար իրականացնելու այս հայրենանվեր աշխատանքը, բացահայտելու մանկավարժական նոր ասպարեզներ և նվաճելու նոր բարձունքներ և, ի վերջո, մի փոքր ներդրում ունենանալու հայապահպանման կարևորագույն գործում։
Ուղերձ ուսանողներին
Մեզ հետ հայրենիքն ավելի մոտ է։
Ինչու՞ M.A.M
Այս ծրագիրը միակը չէ, և դա շատ լավ է, բայց այն յուրահատուկ է, քանի որ համախմբել է պատասխանատվության, բարեխղճության, նվիրումի, արհեստավարժության ու ստեղծագործականության բարձր մակարդակով օժտված մարկանց։ Հրաշալի գաղափարը ամրապնդվել է մեծ հավատով ու սիրով և կյանքի է կոչվում ամուր կամքի շնորհիվ, և ես երջանիկ եմ, որ այդ հիանալի գործընթացի ականատեսն ու մասնակիցն եմ։
«Նախ՝ եղի՛ր կրթված»։
Պատմաբան, կրթության մասնագետ, պատմության ուսուցանման փորձագետ։
Լոնդոնի համալսարանական քոլեջի (UCL) և Քեմբրիջի համալսարանի հետ համատեղ ուսուցիչների վերապատրաստման ծրագրերի մասնակից:
Հայաստանի Ամերիկյան Համալսարանի դասախոս։
Ավելի քան 15 տարվա մանկավարժական աշխատանքային փորձ։
«Կիլիկիայի Հայկական պետությունը Միջերկրածովյան առևտրի համակարգում (13-14-րդ դդ.)»։ Մենագրության հեղինակ և «Գիրք պատմության ուսուցման․ ինչո՞ւ, ինչպե՞ս» գրքի համահեղինակ, ինչպես նաև ավելի քան երեք տասնյակ գիտական աշխատանքների հեղինակ։
Նախագծի մասին
Այս նախագծի հիմքում առաջին հերթին զգացմունքներն ու գաղափարներ են, առանց որոնց կրթությունը կդառնա զուտ մեխանիկական գործընթաց։ Ինչպիսի՞ անհատ ենք ցանկանում ունենալ այս նախագծի արդյունքում։ Անհատ, որը ոչ միայն ունի առարկայական գիտելիքներ, այլև տիրապետում է ժամանակակից աշխարհում ապրելու և գործելու կարևորագույն հմտություններին և ամենակարևորը՝ ունի անհատական բարձր որակներ ու կարողություններ։
Ուղերձ ուսանողներին
Կրթությունը գերնպատակ չէ, այլ միջոց ստեղծելու ներդաշնակ, արդյունավետ հարաբերություններով ձևավորված միջավայր և հասարակություն, ուստի, միանալով M.A.M-ին, կարևոր է հասկանալ, որ այն ոչ միայն տարբեր առարկաներ սովորելու համար է, այլ մի վայր, որտեղ սովորում ենք հարաբերվել, համագործակցել, հանդուրժել, լինել բաց և, ի վերջո, սիրել։
Ինչու՞ M.A.M
Գլխավոր շեշտադրումը չափելիության մեջ է, երբ զուտ կարգախոսները, նպատակները և լավ ցանկություններն այս ծրագրում չեն մնում զուտ բառեր, այլ դառնում են կրթական հստակ, չափելի գործընթացներ։
«Այն ուսուցիչը, որը կարողանում է իր սաներին օժտել աշխատանքի մեջ ուրախություն գտնելու ունակությամբ, արժանի է դափնեպսակի…»:
Տարրական դասարանների ուսուցիչ:
17 տարվա մանկավարժական փորձ Հայաստանի լավագույն կրթօջախներում։
Ներկայումս աշխատում է «Քվանտ» վարժարանում։
Նախագծի մասին
Իմ սաները 6-10 տարեկան երեխաներն են:
Երեխաներին ուսուցանելն ու դաստիարակելը իմ կյանքի կարևոր մասն է: Ես ինքս մայր եմ և հիանալի հասկանում եմ, թե որքան դժվար է գտնել ուսուցիչ, որը մասնագիտացված կլինի իր ոլորտում և կուրախացնի երեխային: Հետևաբար, ես ամեն ջանք գործադրում եմ, որպեսզի իմ մասնագիտական հմտությունները, նվիրվածությունն ու բարի վերաբերմունքը երեխային տրամադրեն ինձ ոչ միայն որպես ուսուցչի, այլև՝ որպես ընկերոջ:
Ես փորձում եմ յուրաքանչյուր աշակերտի հետ հաղորդակցվել անհատապես և իմ ուսուցման ոճը հարմարեցնել նրան: Իմ նպատակն է յուրաքանչյուր դասը դարձնել հետաքրքիր, ինտերակտիվ և ուսուցողական:
Ուղերձ ուսանողներին
Որակյալ կրթությունն ուժեղ և կայուն պետություն կառուցելու հենասյունն է: Մեզանից յուրաքանչյուրի նպատակն է այս հետաքրքիր ու պատասխանատու գործի իրագործմանը նվիրվել մեծ ուժով ու եռանդով:
Յուրաքանչյուր օր չդադարենք երազել, տեսնել բարին ու գեղեցիկը, ուրախանանք մեր հաջողություններով և հաղթահարենք ցանկացած դժվարություն:
Ինչու՞ պետք է ընտրել M.A.M
M.A.M-ը կրթական հարթակ է, որը ձեզ կօգնի տեսնել բարին ու գեղեցիկը, կօգնի միշտ երազել, հաղթահարել դժվարությունները և ուրախանալ սեփական հաջողություններով:
Միացի՛ր մեր թիմին…
Պատմության ուսուցիչ, արևելագետ և իրանագետ։
«Դասավանդի՛ր, Հայաստան»-ի ուսուցիչ և առաջնորդ։
Ուսումնասիրել է Իրանական պատմաբանասիրություն Ալլամեհ Թաբաթաբայի համալսարանում։
Նախագծի մասին
Հնարավորություն ներազդեցություն ունենալ ոչ միայն մեր երկրի սահմաններում, այլև սահմաններից դուրս՝ աշխարհասփյուռ հայությանը դեպի արմատը վերադարձնելով։
Ուղերձ ուսանողներին
Դուք եք աշխարհը վերափոխողը։
Ինչու՞ M.A.M
Կրթության կարևորությունը և ուժի գիտակցումը առաջնային է, Սփյուռք- Հայաստան կապի արժևորումը միտված է ի գործ և հստակ է գիտակցումը, որ այսօր կրթելով համաշխարհային արժեքներով հայրենասեր անհատ՝ մենք կերտում ենք վաղվա հզոր հասարակությունն ու պետությունը։
Եթե ուզում ես հասնել ցանկալի արդյունքի, պետք է դուրս գաս հարմարավետության տարածքից:
15 տարի զբաղվել է ակտիվ շախմատով, վարկանիշը գտնվում է 2000-ի սահմաններում: Շախմատային կարիերայից հետո անցնել է մարզչական աշխատանքի, արդեն 8 տարի է դասավանդում է դպրոցում:
Նախագծի մասին
Աշխատանքային այս ձևաչափը հիանալի հնարավորություն է դրսում ապրող մեր հայրենակիցների համար, որպեսզի նրանք գտնվեն շատ մոտ իրենց հայրենիքին օգտագործելով այս հայկական հարթակը: Իսկ շախմատային դասերը ևս անմասն չեն մեր ազգային արժեքների տարածումից:
Ուղերձ մեր ուսանողներին
Շախմատն ունի մի յուրահատկություն. ինչպես դու վերաբերվես նրան, այդպես էլ այն կներազդի քեզ վրա: Եթե դու շախմատին դիտես որպես խաղ, այն ուղղակի կմնա որպես խաղ: Իսկ եթե դու շախմատին վերաբերվես որպես գաղափարախոսություն և օգտագործես շախմատային գիտելիքները կյանքում, ապա քեզ սպասվում է առաջընթաց ու բարեկեցություն: Դրան հասնելու համար մենք պետք է շատ աշխատենք ու լուրջ վերաբերվենք այս գիտությանը:
Ինչու՞ ընտրել M.A.M
M.A.M-ը հանդիսանում է միջնորդ՝ հայրենքի և հայրենքից դուրս գտնվող հայերի միջև: M.A.M-ի այս կարևոր գործը ուղղակի վարակիչ է ցանկացած հայրենասեր մարդու համար: M.A.M-ը միավորում է մեզ պահպանելով դարերով եկած ազգային արժեքներն ու մշակույթը: Եվ ի վերջո, M.A.M-ը միշտ քեզ հետ է, ուր էլ լինես, ինչ էլ լինի…
«Երեխաներին անհրաժեշտ է կրթել անասելի սիրով և ոգևորությամբ»:
Բանասեր, մանկավարժ, հոգեբան, խմբագրիչ, սրբագրիչ:
ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի առկա ասպիրանտ:
ՀՊՄՀ-ի հենակետային վարժարանի և թիվ 57 հիմնական դպրոցի հայոց լեզվի և գրականության մասնագետ:
Աշխատանքային երկարամյա փորձ` Խաչատուր Աբովյանի անվան ՀՊՄՀ, «Զանգակ» հրատարակչություն, «Հայաստանում ֆրանսիական քոլեջ» հիմնադրամ, «Գլոբալ Բրիջ» կրթահամալիր:
Նախագծի մասին
Նախագծի նպատակը մայրենիի նկատմամբ ուշադրության տեղին և նշանակալի բարձրացումն է սփյուռքահայ իրականության մեջ:
Հաշվի առնելով սովորողների տարիքային առանձնահատկություններն ու հետաքրքրությունները՝ նախատեսվել է տարամակարդակ և բովանդակալից ուսուցում: Կարևորելով ազգային արժեքների բարձրացմամբ ազգային արժեհամակարգի պահպանմանը միտված նպատակային աշխատանքը՝ մշակվել է հետաքրքիր և ուսուցողական ծրագիր, ու վերջինիս բարեհաջող հաղթահարման համար փորձառու մեթոդաբանների և մասնագետների ներուժը ծառայեցվելու է սփյուռքահայ սովորողներին տրամադրվելիք օգնության ու օժանդակության ապահովմանը:
Ուղերձ ուսանողներին
Մայրենիի ուսումնասիրությունը՝ հիմնված ձեռք բերած գիտելիքների և լեզվական կարողությունների վրա, նպաստում է ազգապահպանության գործում հայոց լեզվի, հայ գրականության, պատմության և մշակույթի կարևոր դերի գիտակցմանը, դրանց ընկալմանը՝ որպես հայ ազգային մշակույթի արտահայտության բարձրագույն և միասնական ձևի:
Անհրաժեշտ է համախմբվել, ուսուցանել, խթանել, ուսանել և հաջողել:
Ինչո՞ւ M.A.M
Մտահոգության տեղիք տվող խնդիրներից է ազգային ինքնության պահպանումը ոչ միայն հայրենի երկրում, այլև մայր երկրի սահմաններից դուրս: Այս շատ կարևոր և խորքային պատնեշը հաղթահարելու համար հղացել է մի միտք՝ ստեղծելու հնարավորություն, որով միանշանակ կօժանդակենք սփյուռքահայ երեխաներին՝ սիրել տալու մայրենին, հետաքրքրություն առաջացնելու հայրենիքի նկատմամբ և հաղթահարելու մայրենիի ուսումնասիրման ու ընկալման դժվարին խնդիրը: Աշխարհով մեկ սփռված մեր երեխաներին համախմբելու անհրաժեշտության լավագույն միջոցն այս պահին առցանց ուսուցումն է, որով ջերմ ու սրտագին մթնոլորտ կապահովենք միմյանց հանդեպ և կցուցաբերենք սպասվածից էլ շատ ավելի ցանկալի արդյունք՝ աշխատանքը ծառայեցնելով նպատակին:
Երազում եմ, ուրեմն կամ...
Բանասիրության մագիստրոս, գրականագետ, հայոց լեզվի և գրականության ուսուցիչ, դասախոս: Աշխատել է Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում, Դիլիջանի Կենտրոնական դպրոցում, Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիայում:
Նախագծի մասին
Այս նախագիծը ժամանակի հրամայականն է և իսկական նվեր ու հնարավորություն աշխարհասփյուռ մեր հայության համար: Գլոբալիզացիայի և համահարթեցման այս դարաշրջանում, երբ աշխարհը, այնուամենայնիվ, ինքնատիպության կարիք ունի, հայապահպանությունը առաքելություն է, որի շնորհիվ կմեծանա մի սերունդ՝ ազգային ինքնությունը գիտակցող, հայկական մշակույթին քաջածանոթ, հայրենասեր, նաև աշխարհի քաղաքացի: Մայրենի լեզվի կախարդական ազդեցությամբ կամրանա ծնող-զավակ հոգևոր կապը, և փոփըմբռնումը կլինի լիարժեք:
Ուղերձ ուսանողներին
Երջանիկ լինելու քաջություն և վճռականություն ունենալ, աննահանջ քայլել դեպի երազանքները:
Ինչու՞ M.A.M
M.A.M.-ի օգնությամբ կարող եք գտնել դեպի ձեր ինքնություն տանող ամենակարճ արահետը. գունեղ, հետաքրքիր, խնամքով մշակված դասերը բարեհամբույր և նվիրյալ ուսուցիչների հետ հաճելի ժամանց կթվան, կզգաք հայրենիքից ճառագող սերն ու ջերմությունը:
Ամեն օր աշխարհին նայել բաց աչքերով՝ տեսնելու անհավանականը:
Բանասեր, դասավանդման երկարամյա փորձ, հեռուստալրագրող, զբոսավար
Նախագծի մասին
Լրագրողի աշխատանքի շրջանակներում բազմիցս առիթ եմ ունեցել աշխատանքային այցերով լինել տարբեր երկրների հայկական համայնքներում: Եվ հենց այնտեղ, ավելի քան երբևէ զգացել եմ, թե ինչ կենսական անհրաժեշտություն է օտար երկրում ապրող հայի համար զգալ ու լսել հայերեն: Այս նախագիծը ինձ հնարավորություն է տալիս դարձյալ գնալ հայկական հետքերով, իմ հայրենակցին հոգու հազարավոր թելերով կապել Հայաստանի ու հայկական մշակույթի հետ:
Ուղերձ ուսանողներին
Հայրենասիրությունը սկսվում է հայրենաճանաչողությունից: Այն, ինչը չես տեսել ու չես ճանաչում, սիրել հնարավոր չէ: Իսկ աշխարհի ցանկացած անկյունից հայրենիքին ծառայել հնարավոր է ճանաչելով, բացահայտելով ու սիրելով: Սիրելի՛ ուսանող, մաղթում եմ, որ կրթվելու այս զարմանահրաշ ճամփորդության ընթացքում քեզ համար բացվեն դեպի հայկականն ու հայեցին տանող բոլոր դռները:
Ինչու՞ M.A.M
Հայերենում մայրը ամենաքնքուշ բառն է, որը նշանակում է սիրել, իսկ ընտրել M.A.M-ը, ուրեմն՝ սիրել, գրկել, փայփայել այն ամենը, ինչը կապված է հայրենիքի հետ: Այս կրթական հարթակը քեզ օգնում է ափիդ մեջ տեղավորել հայկականը և ամուր պահել սրտիդ մոտ, որովհետև մի օր քո կյանքի ամենագեղեցիկ ու անվտանգ ճանապարհները քեզ բերելու են Հայաստան աշխարհի հեռավոր անկյուններից:
Ֆրանսերեն լեզվի և գրականության մագիստրոս, մանկավարժի որակավորում:
Հեռավար դասավանդման ուսուցիչ, 5 տարվա դասավանդման փորձ, հեռուստատեսության հաղորդավար, լրատվական մեկնաբան:
Նախագծի մասին
Հայերեն դասավանդելն ինձ համար միայն աշխատանք չէ:
Տարիներ շարունակ աշխատելով հեռուսատեսային ոլորտում համոզվել եմ, որ գրագետ և հայեցի խոսքը հանրության վրա լավ տպավորություն թողնելու գրավականն է: Փորձը ցույց է տալիս, որ միայն լավ արտաքին տվյալները, կոկիկ հագուստն ու վստահ ժպիտը բավարար չէ, առաջնային են ինտելեկտուալ զարգացվածությունն ու գիտելիքները, որոնք ունակ են լույս տալ դժվարին իրավիճակներում: M.A.M-ը հնարավորություն է տալիս աշխարհի տարբեր ծայրերում բնակվող մարդկանց միավորվել հայոց լեզվի շուրջն ու ստանալ գիտելիքներ՝ էլ ավելի խելացի, գրագետ և հայեցի լինելու համար:
Ուղերձ ուսանողներին
Կրթվելու, զարգանալու և էլ ավելի լավը դառնալու հերթը քոնն է, ժամանակ մի կորցրու. գուցե հենց քո գլխում փայլատակի աշխարհն էլ ավելի լավը դարձնելու գաղափարը:
Իսկ ո՞վ ասաց, որ հրաշքները միայն գրքերում կամ ֆիլմերում են: Մեր մտքում ամենաանիրականանալի երազանքի իրագործումը կամ այդ ուղղությամբ արված ամեն մի քայլն արդեն իսկ հրաշալի է: Հիշի՛ր, գիտելիքն այն կախարդական փայտիկն է, որը միայն քոնն է ու ոչ ոք չի կարող քեզնից խլել, իսկ պետք եղած դեպքում այն քեզ կօգնի երազանքներդ իրականացնել: Դու կարող ես լինել ավելի լավը, ավելի խելացին ու գրագետը, եթե հայտնվես ճիշտ միջավայրում:
Ինչու՞ M.A.M
Մեր ժամանակներում, երբ կան կրթություն ստանալու բազմաթիվ առաջարկներ, դժվար է տարբերակել ու ընտրել լավագույնը: Սակայն M.A.M-ի թիմն առաջարկում է կրթական այնպիսի շարժում, որը հարմարեցվել է ժամանակի հրամայականին: Այստեղ դասերն անցկացվում են ջերմ մթնոլորտում եւ տեխնիկապես հագեցած դասասենյակներում: Այս աշխատանքը M.A.M-ի թիմը ստանձնել է սիրով, իսկ դա հաջողության գրավականներից մեկն է:
Երբեք մի՛ հապաղիր նվաճել նոր հորիզոններ և ոգեշնչվի՛ր այլոց հաջողություններով։
Օնլայն և օֆլայն (առկա և հեռավար) դասավանդող ուսուցիչ։ Դասավանդում է միջին և ավագ դպրոցականներին, մեծահասակներին։
Ավելի քան 5 տարվա դասավանդման փորձ։
Ներկայումս աշխատում է «Skyeng» օնլայն դպրոցում։
Նախագծի մասին
Աշխատում եմ տարբեր տարիքի և ազգության երեխաների, ինչպես նաև երիտասարդների հետ, որոնք բնակվում են թե՛ Հայաստանում և թե՛ Հայաստանից դուրս։ Դիտարկելով անձնական փորձը և դասավանդելով տևական ժամանակ օտար լեզու մեր հայրենակիցներին և մայրենի լեզու օտարերկրացիներին՝ մշակել եմ դասավանդման արդյունավետ ոճ, որը թույլ է տալիս հեշտությամբ յուրացնել ընթերցանության, գրավոր և բանավոր խոսքի հմտությունները։ Կարծում եմ, դասավանդել մայրենի լեզու դրսում ապրող մեր հայրենակիցներին, կրկնակի անգամ պարտավորեցնող է։ Այստեղ անհրաժեշտ է հաշվի առնել աշակերտի հիմնական լեզվի քերականական և հնչյունաբանական առանձնահատկությունները և հատման եզրեր գտնել։ Նաև կարծում եմ, որ ուսուցիչը՝ որպես ավագ ընկեր, պետք է փոխանցի ոչ միայն լեզվական գիտելիքներ, այլ նաև հանդիսանա մշակույթի, կրոնի և ազգային առանձնահատկությունների կրողը։
Ուղերձ ուսանողներին
Ճանապարհի սկզբնական շրջանում դժվարությունները միշտ էլ անհաղթահարելի են թվում, ուստի մի՛ դադարիր աշխատել և կերտել քո ապագան ։ Ես էլ քեզ պես այլ երկրում եմ մեծացել, սակայն չեմ կարծում, որ դա արդարացնում է մայրենի լեզուն չիմանալը։ Հետևաբար, փոքր քայլերով և մեծ ցանկության շնորհիվ, կարելի է հասնել հաջողության։
Ինչո՞ւ պետք է ընտրել M.A.M
M.A.M. – ը ո՛չ միայն կրթական հարթակ է, այլ հայրենի երկրում մի հարազատ և ջերմ միջավայր, որտեղ քեզ միշտ սպասում են ու պատրաստ են օգնել։
Դ՛ե ինչ, պատրա՞ստ ես ծանոթանալ մեզ հետ․․․
Համբերությունը հաջողության հիմնական պայմանն է
Ես իմ կարիերան սկսել եմ շախմատում 6 տարեկանից և այդ ժամանակից ի վեր մասնակցել և հաղթել եմ բազմաթիվ մրցաշարերի ամբողջ աշխարհում: Հատկանշական է, որ չեմպիոնի տիտղոսը նվաճել եմ բանակային խաղերում ՝ մրցելով ամբողջ բանակի հետ ։ Ներկայումս ունեմ 2150 վարկանիշ և ակտիվորեն զբաղվում եմ շախմատի դասավանդմամբ ՝ շարունակելով ուսումս ՀԱՀ-ում (Հայաստանի Ամերիկյան համալսարան):
Նախագծի մասին
Այս նախագիծը նպատակ ունի արտերկրում ապրող հայ երեխաներին ծանոթացնել իրենց ազգին և լեզվին: Շախմատը ծառայում է որպես հաղորդակցության յուրահատուկ ձև; խաղը յուրացնելուց բացի, դրա համար անհրաժեշտ է հասկանալ ձեր մրցակցին կամ ձեր առջև գտնվող ցանկացած այլ անձի:
Ուղերձ մեր ուսանողներին
Շախմատը ավելին է, քան պարզապես խաղ; Այն հզոր գործիք է քննադատական մտածողության, խնդիրների լուծման հմտությունների և ռազմավարական կանխատեսման զարգացման համար: Շախմատին տիրապետելը ոչ միայն բարձրացնում է մտքի ճկունությունը, այլև զարգացնում է համբերություն, կենտրոնացում և դժվար իրավիճակներում որոշումներ կայացնելու ունակություն:
Ինչո՞ւ M.A.M
M.A.M-ն առանցքային դեր է խաղում աշխարհի հայերի շրջանում կրթության և տրամաբանական մտածողության զարգացման գործում: Ճանաչելով շախմատի կարևորությունը ՝ դրանք ծառայում են որպես հզոր կատալիզատոր ճանաչողական կարողությունների զարգացման համար, ինչը հանգեցնում է ավելի արդյունավետ որոշումների կայացման և քննադատական մտածողության հմտությունների զարգացման ողջ կյանքի ընթացքում:
Ստեղծել մրցունակ մասնագետների հասարակություն, ինքնակրթվել և կրթել:
Ավարտել է Ռուսաստանի Թատերական արվեստի ինստիտուտի ասպիրանտուրան Մոսկվայում (Российский институт театрального искусства -ГИТИС), արվեստագիտության թեկնածու:
Ավելի քան տաս տարի աշխատել է կրթական և մշակութային ոլորտում, ամերիկյան դրամատուրգիայի և թատրոնի պատմության մասնագետ է, իրականացրել է թանգարանների և թատրոնների առաջխաղացմանն ուղված բազմաթիվ ծրագրեր: Ունի տպագրված հոդվածներ՝ նվիրված ամերիկյան մշակույթին, իրականացրել է հետազոտություններ՝ նվիրված հայ թատրոնի պատմությանը:
M.A.M. նախագծի մասին
Երկար տարիներ աշխատելով Սփյուռքում՝ փորձի փոխանակման շատ առիթներ են ընձեռվել տեսնել, թե ինչքան մեծ աշխատանք ունենք կատարելու կրթական ոլորտում, և M.A.M. նախագիծը այն արժեքների կրողն է, ով տարածում է հայագիտության և հայապահպանության գաղափարը, որը կարող է մեզ օգնել ավելի լավ ճանաչել մեր մշակույթը և ինքներս մեզ:
Ուղերձ ուսանողներին
Կրթությունը, նախ և առաջ, հարաբերվելու ունակություն է, որը նույնպես պետք է զարգացնել: Միանալով այս նախաձեռնությանը՝ կարևորում եմ մթնոլորտի ստեղծում, որտեղ ուսանել կնշանակի առաջադրել հարցեր, զարգացնել քննադատական մտածողությունը:
Ինչու՞ M.A.M
Կրթության կարևորությունը միայն բառերի կույտ չի կարող լինել, այն միավորում է մարդկանց գաղափարի շուրջ, իսկ գաղափարը հստակ է՝ լեզուն նաև ստեղծում է մտածողություն։ M.A.M֊ն իրականացնում է հենց այս նպատակը:
Ապրել` արարելու համար:
‹‹Շիրակացու ճեմարան›› միջազգային գիտակրթական համալիրի կրտսեր դպրոցի ավագ մանկավարժ: Ավելի քան 23 տարվա փորձ մանկավարժական ոլորտում:
Նախագծի մասին
Կարևորում եմ մայրենի լեզվի իմացությունն ու կիրառումը` անկախ աշխարհագրական դիրքից, ուստի, լինելով լեզվի կրողը, մեծ պատասխանատվությամբ ու սիրով եմ լծվել այս գործին. ուզում եմ, որ աշխարհի բոլոր հայ մանուկները լսեն ու խոսեն, գրեն ու կարդան, հայերեն, զգան հայերենը, կատակեն ու ծիծաղեն, ստեղծագործեն հայերենով, սիրեն ու կարևորեն մայր լեզուն: Քանի հայոց ‹‹այբ - բեն››-ն ապրում է, հայը չի մեռնի:
Ուղերձ ուսանողներին
Կրթությունն այն գանձն է, որ երբեք ոչ ոք չի խլի քեզնից: Կրթվելով հազար ու մի հնարավորություններ ես բացում քո առջև, հազար հրաշքների մասնակիցը դառնում:
Կրթությունն ազատության ոսկե դուռը բացելու բանալին է։ ՋՈՐՋ ՎԱՇԻՆԳՏՈՆ
Ինչո՞ւ «M.A.M»
«M.A.M»-ն այն հիանալի հարթակն է, որը ազգապահպան ծրագիրն իրագործելու լայն հնարավորություններ է տալիս:
Հ.Սուքիասյանը 2020 թվականից Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հասարակական գիտությունների ամբիոնի վարիչն է, Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի պատմության ինստիտուտի ավագ գիտաշխատող է: Հեղինակել և կազմել է բազմաթիվ պատմական գրքեր և աշխատություններ, այդ թվում՝ նվիրված 1918թ. Հայաստանի անկախացման գործընթացին, մի քանի տասնյակ գիտական հոդվածների հեղինակ է:
Փրկարար ծառայության գնդապետ; ավելի քան 25 տարի աշխատել է ակադեմիական, պետական և մասնավոր կազմակերպություններում: Գործունեության հիմնական ոլորտները ներառում են հետազոտություններ և վերլուծություններ նախապատմական մշակույթների, հնության աղետների, աղետների ռիսկի նվազեցման, ընթացիկ նախագծերի կազմակերպման և վերահսկման, ինչպես նաև երիտասարդ մասնագետների դասախոսությունների և վերապատրաստման ոլորտներում:
Լրագրող, անգլերենի և ռուսերենի ուսուցիչ
Ինքնավստահություն պետք է սովորել երեխաներից։ Նրանք հավատում են, որ երեք խորանարդիկով կարելի է ամրոց կառուցել։ Երբեմն մեզ այնքան պակասում է հավատը։
Նախագծի մասին
Նախագիծը լայն հնարավորություն է շփվելու աշխարհասփյուռ հայության հետ, տարածելու հայն ու հայկականը, սովորելու և սովորեցնելու, անհավանական հույզեր ստանալու ու պարգևելու, սեփական լուման ունենալու հայապահպանության գործում։
ՈՒղերձ ուսանողներին
Հայաստանը մի երկիր է, որը կարելի է բացահայտել անվերջ։ Բացահայտել ու սիրահարվել նորից ու նորից։
Ինչու՞ M.A.M
M.A.M, որովհետև կա դրական միջավայր, հաճելի մթնոլորտ, կատարելագործվելու հնարավորություն և որ ամենակարևորն է. աշխարհի բոլոր հայերին մեկ գաղափարի շուրջ միավորելու ձգտում ու ցանկություն։ Կարծում եմ՝ M.A.M -ի առաջարկած ճանապարհով անցած յուրաքանչյուրը, մի օր կսկսի մտածել, հուզվել ու կարոտել հայերեն։
Սիրով և նվիրումով արված ցանկացած գործ պսակվում է հաջողությամբ։
Միջնորդ լեզվով հայերեն դասավանդելու երկարամյա փորձ
Նախագծի մասին
Նախագիծն ինձ հնարավորություն տվեց համատեղել օգտակարը հաճելիի հետ՝ միաժամանակ զբաղվել սիրելի գործով և կատարել ազգանվեր և հանրօգուտ աշխատանք։
Ուղերձ ուսանողներին
Մենք՝ ուսուցիչներս, ձեզանից մեկն ենք՝ մեր հույզերով, վախերով, ակնկալիքներով ու խանդավառությամբ։ Եկեք լինենք ոչ թե պարզապես սովորող և սովորեցնող, այլ սիրով համագործակցենք մեր հայրենանվեր նպատակին հասնելու համար։
Ինչու՞ M.A.M
M.A.M-ը աշխարհի տարբեր անկյուններում գտնվող մեր հայրենակիցներին հնարավորություն է տալիս ինտերակտիվ և կենդանի դասերի միջոցով սովորել և հաղորդակցվել հայերենով տեխնիկապես հագեցած լսարաններում՝ երեխայակենտրոն, ժպտերես և խանդավառ ուսուցիչների ընկերակցությամբ։
Ուսուցիչ լինելը ոչ թե մասնագիտություն է, այլ առաքելություն: Հայոց լեզվի ուսուցիչ լինելը՝ ազգապահպան առաքելություն:
Ընդհանուր մանկավարժության մագիստրոս: Տարրական դասարանների ուսուցիչ:
Մանկավարժական գործունեության 8 տարվա փորձ Հայաստանի լավագույն կրթօջախներում և արտերկրում:
Նախագծի մասին
M.A.M կրթական հարթակում հմուտ մասնագիտական թիմը իրականացնում է ազգանվեր գործունեություն՝ ստեղծելով լայն հնարավորություններ հայոց լեզուն սովորել ցանկացողների համար: Այն չեզոքացնում է տարածությունը՝ համախմբելով սաներին հայոց լեզվի ուսուցման շուրջ:
Ուղերձ ուսանողներին
Հայոց լեզվի սերտումը հայ մնալու գրավականն է, իսկ յուրացումը՝ հավերժությանը հպվելու և դրա մասնիկը դառնալու երջանկություն:
Ինչու՞ M.A.M
M.A.M-ը կրթական հարթակ է, որը մի հարկի տակ է հավաքել բոլոր նրանց, ովքեր ցանկանում են իրենց ներդրումն ունենալ հայապահպան գործում: Այն արդիական է, հեռանկարային, ցուցաբերում է բարձր պրոֆեսիոնալ մոտեցում և ապահովում է աշխատանքային դրական միջավայր:
տ.գ. թ., "Ռեպատ Հայաստան" հիմնադրամի համահիմնադիր և տնօրեն:
Ունի ավելի քան 25 տարվա աշխատանքային փորձ պետական և մասնավոր հատվածներում: Զբաղեցրել է Սփյուռքի նախարարի տեղակալի պաշտոնը։
Սփյուռքի հարցերով միջազգային փորձագետ, Հայրենիք-Սփյուռք հարաբերությունների միջազգային փորձի, ինքնության խնդիրների, հայրենադարձության կազմակերպման և ինտեգրացիոն քաղաքականության ձևավորման թեմաներով մի շարք միջազգային խորհրդաժողովների խոսնակ:
ՀՌՀ-ում "սփյուռքի համեմատական վերլուծություն" դասընթացի հեղինակն ու դասախոսն է:
Մինչև Հայաստան տեղափոխվելը աշխատել է Մեծ Բրիտանիայի Միջազգային զարգացման նախարարության տնտեսական հարցերով խորհրդական:
Կրթությունն ուժեղացում է անհատին, համայնքը, ազգը, պետությունը։
Բանասիրական գիտությունների թեկնածու
Հայոց լեզվի դասավանդման 10-ամյա փորձ
Քոուչինգի միջազգային ֆեդերացիայի կողմից հավատարմագրված քոուչ
Գիտական հոդվածների հեղինակ, գրքերի կազմող և խմբագիր
Սփյուռքահայ երիտասարդների և պատանիների համար իրականացվող կրթամշակութային, երիտասարդական ծրագրերի ղեկավար և համակազմակերպիչ
«M.A.M» նախագծի մասին
Նախագծի նպատակը հայապահպանությունն է Սփյուռքում։ Այն առաջարկում է հայոց լեզվի ոչ ֆորմալ ուսուցման նոր ու հետաքրքիր ձևաչափ` ժամանակակից մեթոդական ու տեխնիկական լուծումներով, տարիքային խմբերի համար հատուկ մշակված ծրագրով, դասընթացների հարմարեցվող ժամանակացույցով։
Ուղերձ ուսանողներին
Հայտնի է, որ եթե լեզուն մանուկ հասակից չենք սովորում, կյանքի ավելի ուշ փուլերում դժվար է լինում այն յուրացնելը։ Այո՛, այդպես է, բայց հայերենն արդեն իսկ մեր երակներում է, արյան, գենի ու հիշողության մեջ և լուռ սպասում է, թե մենք երբ կյանք կտանք իրեն։
Ես հավատում եմ այս իրողությանը և կոչ անում գտնել այդ կյանքը տալու բանալին, լավ սովորել հայերենը, լինելով աշխարհաքաղաքացի՝ իր լեզվին տիրապետող հայ մնալ, ճանաչել ու սիրել մեր հոգևոր արժեքները։ Գիտեք, չէ՞, թե ի՜նչ անուշ է մեր «հոգևոր թոնիրների հացի բույրը». այդպիսի բույր աշխարհիս վրա ոչ մի տեղ էլ չենք գտնի։
Ինչո՞ւ ընտրել «M.A.M»-ը
«M.A.M»-ում կարելի է գտնել մի այնպիսի միջավայր, որտեղ աշխատանքն ու մարդկային հարաբերությունները ներդաշնակորեն շաղկապված են իրար, որտեղ օրը սկսվում է՝ այդպես էլ չավարտված՝ քսանչորս ժամ ջերմ ու անմիջական մթնոլորտում կրթվելու հնարավորություն տալով աշխարհասփյուռ ավագ ու կրտսեր սերնդի մեր հայրենակիցներին, որտեղ հայերենն ու հայկականն այնքան մոտ ես զգում, որ հեռավար ձևաչափը որևէ կերպով չի խոչընդոտում լիարժեք ընկղմվելու ուսուցման գործընթացի մեջ։
Ու եթե որոշել ես սովորել մեր Մայր լեզուն կամ բարելավվել իմացությունդ, միաժամանակ հաղորդակցվել մեր պատմության ու մշակույթի հետ, ուժեղացնել քեզանում ազգային տեսակդ պայմանավորող արժեքները, միացի՛ր մեր համահայկական մեծ ընտանիքին, ու թող ի դեմս քեզ՝ ևս մեկ հայ մարդով համալրվի հայապահպանությանն ուղղված մեր շարժումը։
ՍՈՎՈՐԵԼ,ՍՈՎՈՐԵԼ,ՍՈՎՈՐԵԼ
Ի՞նչ է նախագիծը՝
ՄԱՄ-ի գեղեցիկ ընտանիքի անդամը դառնալը անխոս մեծ երջանկություն է, բայց առավել մեծ երջանկություն է այս Մեծ հայապահպան առաքելության մասնիկը լինելը: Հայկական աշխարհի բոլոր հայերի համար M.A.M-ը հիանալի հնարավորություն է նախ և առաջ իրար ծանոթանալու, որից հետո հայ մշակույթի, ավանդույթների և մայրենի լեզվի կրողը դառնալու:
Ուղերձ ուսանողներին՝
Աշխարհի մարտահրավերներին դիմագրավելու միակ զենքն ու երաշխիքը կրթությունն է: Աշխարհի ցանկացած կետում բնակվող հայի համար իր զենքը՝ մայրենի լեզուն է:
Ինչու՞ M.A.M՝
M.A.M-ը ոչ ֆորմալ, արդի կրթության հիանալի հարթակ է, որտեղ ուսուցիչների հմուտ թիմը դյուրին է դարձնում ցանկացած ուսումնական պրոցես: M.A.M-ը այն եզակի նախագծերից է, որտեղ ստեղծագործական միտքն արժեք ունի:
Բոլոր դժվարին ճանապարհները տանում են դեպի լավագույնը։
Բանասեր, հայոց լեզվի և գրականության ուսուցիչ, դասավանդման երկարամյա փորձ։
Նախագծի մասին
Նախագիծն ինձ համար հայրենիքին ավելի մոտ գտնվելու հնարավորություն է։ Ինքս՝ որպես ուսուցիչ, բախտի անիվով երկրագնդի տարբեր մասերում հայտնված հային ավելի հայ եմ դարձնում։ M.A.M-ը հնարավորություն է, հայի ու հայկականության մի մասնիկ է, որը էկրանից այս կողմ հրաշքներ է գործում։
Ուղերձ մեր ուսանողներին
Սիրելի՛ ուսանող, ես գիտեմ և հավատում եմ ինձ ոու քեզ, քանի որ մենք միասին կարող ենք հաղթահարել մեր չքնաղ ու խրթին հայերենի բոլոր փորձությունները։ Երբե՛ք չընկճվես հայերեն սովորելիս, քանի որ մեր լեզուն այն հեշտ լեզոուներից չէ․ մեր լեզուն նուրբ ու քնքուշ է՝ ինչպես մանկիկը, և այն ուսումնասիրելու համար մեզ ժամանակ է հարկավոր։
Ինչու՞ M.A.M
M.A.M-ում քեզ դասավանդելու են հայրենիքի նվիրյալները, այն երազողները, ովքեր քեզ մտքով, սրտով ու հոգով հայրենիք են բերելու․․․
Կրթության նպատակն է հասարակությանն ապահովել ոչ թե սովորած, այլ սովորող մարդկանցով:
Բանասեր, հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի, "Հայ կրթություն" կրթական հիմնադրամ
Ֆինլանդիայի Օուլուի համալսարանի ձմեռային դպրոցի մասնակից, ԱրՊՀ միջազգային ճամբարի մասնակից /Պատարա/, LabLaw երիտասարդական նախաձեռնության ղեկավար /JMF/
Նախագծի մասին
M.A.M. նախագիծն ինձ համար սրտացավ մարդկանց խումբ է, որ ջանք չի խնայում հայերենի և հայկականի արժևորման ու տարածման գործում անել ավելին ու հնարավորը՝ համախմբել, կրթել ու դաստիարակել հայ մարդուն հայի ոգով և մտքով:
Ուղերձ ուսանողներին
Սիրելի՛ հայրենակիցներ, ամենևին կարևոր չէ, թե որտեղ ենք ապրում՝ ինչ-ինչ հանգամանքներից ելնելով: Կարևորն այն է, թե ինչպես ենք որոշում պահպանել մեր արմատները, լեզուն և մշակույթը: M.A.M-ի հետ այդ ամենը անասելի դյուրին է և իրական:
Ինչո՞ւ M.A.M
M.A.M-ում երազանքները /հատկապես հայրենանվեր ու ազգօգուտ/ հեշտ են իրականանում: Այստեղ դրանք չունեն ժամանակ և տարածություն…
Ուսուցիչ-բանասեր, Հայոց լեզվի և գրականության ուսուցիչ, «Դասավանդի'ր, Հայաստան»-ի շրջանավարտ-դեսպան, Նախագծերի համակարգող։
Նախագծի մասին
Կրթությունն իրավունք է, իսկ Հայրենիքը ճանաչելը և սիրելը` պահանջմունք։ Նախագիծն արձագանքում է իրավունքին և պահանջմունքին միաժամանակ` բացահայտելով ներուժ` ներսից ու դրսից։
Ուղերձ ուսանողներին
Թե՛ Հայրենիքից դուրս, թե՛ Հայրենիքից ներս քո հզոր Հայրենիքի արմատը դո՛ւ ես։
Ինչո՞ւ M. A. M
Ջերմություն, սեր, կարոտ, կապվածություն, լեզու, Հայրենիք և տուն բառերի ամփոփումը մեկ բառում` M.A.M։
«Սովորել կարելի է միայն այն, ինչ սիրում ես»։
Դպրոցական մանկավարժության մագիստրոս։
17 տարվա մանկավարժական և հայոց լեզվի դասվանդման երկարամյա փորձ։
«Արեգնազան» կրթահամալիրի ուսուցիչ և մեթոդաբան։
ԿԶՆԱԿ հիմնադրամի փորձագետ։
Նախագծի մասին
Այս նախագիծը հիանալի հնարավորություն է մանկավարժական գործունեություն ծավալելու Հայաստանի սահմաններից դուրս, յուրացնելու հեռավար կրթության նորագույն մեթոդներ և տեխնոլոգիաներ, ծանոթանալու սփյուռքահայ երեխաների հետ և նրանց համար իրականացնելու այս հայրենանվեր աշխատանքը, բացահայտելու մանկավարժական նոր ասպարեզներ և նվաճելու նոր բարձունքներ և, ի վերջո, մի փոքր ներդրում ունենանալու հայապահպանման կարևորագույն գործում։
Ուղերձ ուսանողներին
Մեզ հետ հայրենիքն ավելի մոտ է։
Ինչու՞ M.A.M
Այս ծրագիրը միակը չէ, և դա շատ լավ է, բայց այն յուրահատուկ է, քանի որ համախմբել է պատասխանատվության, բարեխղճության, նվիրումի, արհեստավարժության ու ստեղծագործականության բարձր մակարդակով օժտված մարկանց։ Հրաշալի գաղափարը ամրապնդվել է մեծ հավատով ու սիրով և կյանքի է կոչվում ամուր կամքի շնորհիվ, և ես երջանիկ եմ, որ այդ հիանալի գործընթացի ականատեսն ու մասնակիցն եմ։
«Նախ՝ եղի՛ր կրթված»։
Պատմաբան, կրթության մասնագետ, պատմության ուսուցանման փորձագետ։
Լոնդոնի համալսարանական քոլեջի (UCL) և Քեմբրիջի համալսարանի հետ համատեղ ուսուցիչների վերապատրաստման ծրագրերի մասնակից:
Հայաստանի Ամերիկյան Համալսարանի դասախոս։
Ավելի քան 15 տարվա մանկավարժական աշխատանքային փորձ։
«Կիլիկիայի Հայկական պետությունը Միջերկրածովյան առևտրի համակարգում (13-14-րդ դդ.)»։ Մենագրության հեղինակ և «Գիրք պատմության ուսուցման․ ինչո՞ւ, ինչպե՞ս» գրքի համահեղինակ, ինչպես նաև ավելի քան երեք տասնյակ գիտական աշխատանքների հեղինակ։
Նախագծի մասին
Այս նախագծի հիմքում առաջին հերթին զգացմունքներն ու գաղափարներ են, առանց որոնց կրթությունը կդառնա զուտ մեխանիկական գործընթաց։ Ինչպիսի՞ անհատ ենք ցանկանում ունենալ այս նախագծի արդյունքում։ Անհատ, որը ոչ միայն ունի առարկայական գիտելիքներ, այլև տիրապետում է ժամանակակից աշխարհում ապրելու և գործելու կարևորագույն հմտություններին և ամենակարևորը՝ ունի անհատական բարձր որակներ ու կարողություններ։
Ուղերձ ուսանողներին
Կրթությունը գերնպատակ չէ, այլ միջոց ստեղծելու ներդաշնակ, արդյունավետ հարաբերություններով ձևավորված միջավայր և հասարակություն, ուստի, միանալով M.A.M-ին, կարևոր է հասկանալ, որ այն ոչ միայն տարբեր առարկաներ սովորելու համար է, այլ մի վայր, որտեղ սովորում ենք հարաբերվել, համագործակցել, հանդուրժել, լինել բաց և, ի վերջո, սիրել։
Ինչու՞ M.A.M
Գլխավոր շեշտադրումը չափելիության մեջ է, երբ զուտ կարգախոսները, նպատակները և լավ ցանկություններն այս ծրագրում չեն մնում զուտ բառեր, այլ դառնում են կրթական հստակ, չափելի գործընթացներ։
«Այն ուսուցիչը, որը կարողանում է իր սաներին օժտել աշխատանքի մեջ ուրախություն գտնելու ունակությամբ, արժանի է դափնեպսակի…»:
Տարրական դասարանների ուսուցիչ:
17 տարվա մանկավարժական փորձ Հայաստանի լավագույն կրթօջախներում։
Ներկայումս աշխատում է «Քվանտ» վարժարանում։
Նախագծի մասին
Իմ սաները 6-10 տարեկան երեխաներն են:
Երեխաներին ուսուցանելն ու դաստիարակելը իմ կյանքի կարևոր մասն է: Ես ինքս մայր եմ և հիանալի հասկանում եմ, թե որքան դժվար է գտնել ուսուցիչ, որը մասնագիտացված կլինի իր ոլորտում և կուրախացնի երեխային: Հետևաբար, ես ամեն ջանք գործադրում եմ, որպեսզի իմ մասնագիտական հմտությունները, նվիրվածությունն ու բարի վերաբերմունքը երեխային տրամադրեն ինձ ոչ միայն որպես ուսուցչի, այլև՝ որպես ընկերոջ:
Ես փորձում եմ յուրաքանչյուր աշակերտի հետ հաղորդակցվել անհատապես և իմ ուսուցման ոճը հարմարեցնել նրան: Իմ նպատակն է յուրաքանչյուր դասը դարձնել հետաքրքիր, ինտերակտիվ և ուսուցողական:
Ուղերձ ուսանողներին
Որակյալ կրթությունն ուժեղ և կայուն պետություն կառուցելու հենասյունն է: Մեզանից յուրաքանչյուրի նպատակն է այս հետաքրքիր ու պատասխանատու գործի իրագործմանը նվիրվել մեծ ուժով ու եռանդով:
Յուրաքանչյուր օր չդադարենք երազել, տեսնել բարին ու գեղեցիկը, ուրախանանք մեր հաջողություններով և հաղթահարենք ցանկացած դժվարություն:
Ինչու՞ պետք է ընտրել M.A.M
M.A.M-ը կրթական հարթակ է, որը ձեզ կօգնի տեսնել բարին ու գեղեցիկը, կօգնի միշտ երազել, հաղթահարել դժվարությունները և ուրախանալ սեփական հաջողություններով:
Միացի՛ր մեր թիմին…
«Առողջ պտուղներ վայելելու համար անհրաժեշտ է արմատները ջրել»։
M.A.M կրթական շարժման հոգեբան-խորհրդատու։
Զարգացման հոգեբանության մագիստրոս, 9 տարվա աշխատանքային փորձ գործնական (պրակտիկ) հոգեբանության ոլորտում, որից 5-ը՝ որպես կրթության հոգեբան։
Անհատական հոգեբանական խորհրդատվություն է տրամադրում երեխաներին, դեռահասներին և մեծահասակներին, ունի ուսուցիչների և ծնողների հետ անհատական և խմբային աշխատանքների մեծ փորձ։
Վերլուծական հոգեբանության հայկական ասոցիացիայի համահիմնադիր։ «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի հոգեբան։
Անցնում է Վերլուծական հոգեբանության միջազգային ասոցիացիայի եռամյա վերապատրաստման ծրագիր՝ Յունգյան վերլուծողի որակավորում ստանալու նպատակով։ (IAAP Router Training)։
Նախագծի մասին
Սփյուռքում մեծացող երեխաներին որակյալ կրթության տրամադրումը, հայրենիքի հետ կապերի ամրապնդումն ու հայկական ինքնության պահպանումը կարևոր են առավել, քան երբևէ։ Նախագծի հիմնադիրները նույնիսկ մեծ ցանկության դեպքում չէին կարողանա թաքցնել այն ողջ հավատն ու ոգևորությունը, որ ունեին դեռ նոր-նոր հասունացող ծրագրի նկատմամբ, ու դա վարակիչ էր։ Կար մեծ ցանկություն մաս կազմելու այնպիսի նախագծի, որը, վստահաբար, խորը արմատներ ու փարթամ ճյուղեր է ձգելու ողջ Հայաստանում և Սփյուռքում։
Ուղերձ ուսանողներին
Ամրապնդե՛ք հայ մնալու ձեր որոշումը այս նախագծի հետ։ Դասընթացների գլխավոր առաքելությունն է՝ ապահովել անհրաժեշտ պայմաններ Սփյուռքում ապրող երեխաների հայկական ինքնության ձևավորման և պահպանման համար։ Դրան հասնելու ուղիներն են կրթությունը, ինքնաճանաչումն ու հայրենաճանաչումը։ Դժվար է նույնականանալ մի բանի հետ, որը քեզ ծանոթ ու սրտամոտ չէ։ Մենք ուզում ենք ծանոթացնել երեխաներին հայկականի հետ և հուզական կապ ստեղծել։
Ինչու՞ M.A.M
Դասընթացները ձևավորվել են մի քանի ամիսների ընթացքում, ձևաչափն ու բովանդակությունը կազմվել են՝ հաշվի առնելով երեխաների տարիքային, հոգեբանական և մշակութային առանձնահատկությունները։ Ոչ մի տեքստ, խաղ, վարժություն պատահական չի ընտրվել։ Ծրագիրը նախագծող ուսուցիչներն ունեն մանկավարժական հարուստ փորձ և յուրօրինակ մոտեցում, ինչը թույլ է տվել ստանալ կենդանի, դինամիկ դասեր։ Մեր մոտեցումը խիստ ակադեմիական չէ, այլ բխում է երեխաների հետ անմիջական աշխատանքի փորձից։ Ունենալով, օրինակ, տառուսուցման հստակ մեթոդաբանություն մենք նաև ազատություն ենք տալիս մասնագետներին՝ ստեղծագործելու և հետաքրքիր փորձարկումներ անելու՝ ելնելով իրենց անհատական ոճից և մանկավարժական մոտեցումներից։
«Առողջ պտուղներ վայելելու համար անհրաժեշտ է արմատները ջրել»։
M.A.M կրթական շարժման հոգեբան-խորհրդատու։
Զարգացման հոգեբանության մագիստրոս, 9 տարվա աշխատանքային փորձ գործնական (պրակտիկ) հոգեբանության ոլորտում, որից 5-ը՝ որպես կրթության հոգեբան։
Անհատական հոգեբանական խորհրդատվություն է տրամադրում երեխաներին, դեռահասներին և մեծահասակներին, ունի ուսուցիչների և ծնողների հետ անհատական և խմբային աշխատանքների մեծ փորձ։
Վերլուծական հոգեբանության հայկական ասոցիացիայի համահիմնադիր։ «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի հոգեբան։
Անցնում է Վերլուծական հոգեբանության միջազգային ասոցիացիայի եռամյա վերապատրաստման ծրագիր՝ Յունգյան վերլուծողի որակավորում ստանալու նպատակով։ (IAAP Router Training)։
Նախագծի մասին
Սփյուռքում մեծացող երեխաներին որակյալ կրթության տրամադրումը, հայրենիքի հետ կապերի ամրապնդումն ու հայկական ինքնության պահպանումը կարևոր են առավել, քան երբևէ։ Նախագծի հիմնադիրները նույնիսկ մեծ ցանկության դեպքում չէին կարողանա թաքցնել այն ողջ հավատն ու ոգևորությունը, որ ունեին դեռ նոր-նոր հասունացող ծրագրի նկատմամբ, ու դա վարակիչ էր։ Կար մեծ ցանկություն մաս կազմելու այնպիսի նախագծի, որը, վստահաբար, խորը արմատներ ու փարթամ ճյուղեր է ձգելու ողջ Հայաստանում և Սփյուռքում։
Ուղերձ ուսանողներին
Ամրապնդե՛ք հայ մնալու ձեր որոշումը այս նախագծի հետ։ Դասընթացների գլխավոր առաքելությունն է՝ ապահովել անհրաժեշտ պայմաններ Սփյուռքում ապրող երեխաների հայկական ինքնության ձևավորման և պահպանման համար։ Դրան հասնելու ուղիներն են կրթությունը, ինքնաճանաչումն ու հայրենաճանաչումը։ Դժվար է նույնականանալ մի բանի հետ, որը քեզ ծանոթ ու սրտամոտ չէ։ Մենք ուզում ենք ծանոթացնել երեխաներին հայկականի հետ և հուզական կապ ստեղծել։
Ինչու՞ M.A.M
Դասընթացները ձևավորվել են մի քանի ամիսների ընթացքում, ձևաչափն ու բովանդակությունը կազմվել են՝ հաշվի առնելով երեխաների տարիքային, հոգեբանական և մշակութային առանձնահատկությունները։ Ոչ մի տեքստ, խաղ, վարժություն պատահական չի ընտրվել։ Ծրագիրը նախագծող ուսուցիչներն ունեն մանկավարժական հարուստ փորձ և յուրօրինակ մոտեցում, ինչը թույլ է տվել ստանալ կենդանի, դինամիկ դասեր։ Մեր մոտեցումը խիստ ակադեմիական չէ, այլ բխում է երեխաների հետ անմիջական աշխատանքի փորձից։ Ունենալով, օրինակ, տառուսուցման հստակ մեթոդաբանություն մենք նաև ազատություն ենք տալիս մասնագետներին՝ ստեղծագործելու և հետաքրքիր փորձարկումներ անելու՝ ելնելով իրենց անհատական ոճից և մանկավարժական մոտեցումներից։
«Շարունակենք երազել, քանի որ այդ երազանքի ձգտումն է առաջ մղում մեզ ողջ կյանքի ընթացքում»:
2011-2018 թթ. -Փ. Թերլեմեզյանի անվ. գեղարվեստի պետական քոլեջ, գեղանկարչության բաժին:
2018 թ. առ այսօր - Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիա, կերպարվեստի ֆակուլտետ, գրաֆիկայի բաժին:
Բազմամյա դասավանդման փորձ նկարչական ոլորտում, «Family teaching center» ուսումնական կենտրոն-նկարչական արվեստանոցի ղեկավար:
Արվեստագետների փոխանակման ծրագրերի մասնակից՝ Լարնակա,Կիպրոս՝ “Art Withoutn Borders”, Կիելցե, Լեհաստան՝ Յուզեֆ Շերմենտոֆսկու անվ. գեղարվեստի համալսարան, ՀՀ նախագահական մրցանակ «վիզուալ արվեստների բնագավառում»:
Նախագծի մասին
Ծրագիրը թույլ տվեց նորովի ընկալել սփյուռքի հայ երեխաների կրթական արդի պահանջները, ուստի, հանդիսանալով դասավանդման նյութերի պատկերազարդողներից մեկը, փորձել եմ հայկական գույներով ու շնչով ներկայացնել պատկերներով փոխանցվող տեղեկատվությունը:
Ուղերձ ուսանողներին:
Շարունակե՛ք օրնիբուն աշխատել, ստեղծե՛ք գեղեցիկն ու արժեքավորը և այդ ճանապարհին կարմիր թելի պես ընդգծե՛ք ձեր հայեցի ինքնությունն ու անունը:
Ինչո՞ւ «M.A.M»:
Մասնագիտական արհեստավարժ և սրտացավ աշխատանք:
Աշակերտակենտրոն ուսումնական ծրագրերի առկայություն:
Հայրենիք-սփյուռք կապերի ամրապնդում ու հայ մտածողության արժևորում:
Նախագծի մասին
Աշխարհասփյուռ հայության առաջև այսօր ծառացած է հայապահպանության գերխնդիր: Հեռու լինելով հայրենիքից՝ հայը հաճախ կորցնում է իր ազգային նկարագիրը, իր լեզուն: Տեղական լեզուների ազդեցության հետևանքով խաթարված է լեզվական միասնականությունը:
Նոր սերնդի շրջանում նվազել է հայախոսների քանակը: «M.A.M»- ը մի նախագիծ է, որը ունի այդ խնդրի լուծումը:
Սփյուռքի հայ համայնքներում ազգային ինքնության պահպանման և լեզվի իմացության մակարդակի բարձրացման նպատակով M.A.M ը հնարավորություն է ստեղծել նորարար լուծումներով սովորել հայոց լեզու, պատմություն և շախմատ:
Ուղերձ ուսանողներին
Սիրելի՛ իմ ծանոթ և միաժամանակ անծանոթ հայրենակից, արա՛ քո քայլը
հայրենիքին ընդառաջ: Հայաստանն ունի քո կարիքը և սպասում է քեզ:
Ինչու՞ M.A.M
M.A.M-ը հնարավորություն է համախմբվելու և մեր ձայնը աշխարհին լսելի դարձնելու:
Մասնակցելով շարժմանը դուք կարող եք լինել այն 9 մլն հայերից մեկը ում շուրթերից կհնչի հայերեն աշխարհի մի անկյունում:
«Լեզուն ազգի հոգին է, կենդանի է այդ հոգին, կենդանի է և ազգը»։
Վահան Տերյան
Նախագծի մասին
Հայրենիքից հեռու ապրելով, դարեր շարունակ հայի գերագույն խնդիրն է լեզուն և մշակույթը պահպանելը,ինչու չէ նաև մեր սեփական դիմագիծը պահելն ու չձուլվելը։
M.A.M-ը նախագիծ է,որը հնարավորություն է ստեղծել հայրենիքից հեռու ապրող հայ երեխաներին և մեծահասակներին սովորել հայերեն, ծանոթանալ հայոց պատմությանն ու հայկական մշակույթին։
Ուղերձ ուսանողներին
Հայերենը մեր մեծագույն հարստությունն է։ Այն պետք է սիրենք և ամուր պահենք, իսկ լեզուն ապրում է այն գործածելով։ Ուրեմն եկեք պահպանենք մեր հայոց լեզուն՝ մտածենք, խոսենք, գրենք և կարդանք հայերեն։
Ինչու՞ M․A․M
M.A.M-ի կրթական ծրագիրը հատուկ մշակված է պրոֆեսիոնալ թիմի կողմից, որը բծախնդրորեն հաշվի է առել յուրաքանչյուր մանրուք՝ համապատասխանեցնելով տարբեր տարիքային խմբերի առանձնահատկություններին։ Հնարավորինս կարճ ժամանակահատվածում ինտերակտիվ դասավանդման շնորհիվ մեր ուսանողները կարողանում են խոսել, գրել և, ամենակարևորն է, մտածել հայերեն։
Իհարկե, անհնարինը իրականություն է դարձել տեխնիկապես գերհագեցված սմարթ-լսարանների, M.A.M-ի կողմից ստեղծված հատուկ կրթական օնլայն հարթակի շնորհիվ ։
Եվ ամենակարևորը՝ M.A.M-ը կրճատում է հեռավորությունը և հնարավորություն տալիս մոտ լինել հայրենիքին։
«Երազանքների իրագործման բանալին կրթությունն է»:
Գրաֆիկ դիզայներ և թվային նկարիչ, 5 տարվա աշխատանքային փորձ համապատասխան ոլորտում:
Ավարտել է Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը:
Նախագծի մասին
Ծրագիրը հիանալի հնարավորություն է հայրենիքի և սփյուռքի միջև կապն ամրապնդելու համար: Նրա միջոցով ստեղծվում է հնարավորություն պահպանելու ամենակարևորը՝ լեզուն:
«Իմ ներդրումն ունենալով դասընթացների պատկերավորման մեջ` աշխատում եմ մատուցել դրանք գեղեցիկ և հետաքրքիր թե՛ երեխաների, թե՛ մեծերի համար»:
Ուղերձ ուսանողներին
Կրթությունը այն բանալին է, որի միջոցով մեզ համար բացվում են կայացած անհատ, հասարակության առողջ անդամ դառնալու դռները:
«Օգտագործե՛ք ձեր ժամանակը` կրթվելու և կրթության միջոցով ձեր երազանքներն ու նպատակները իրագործելու համար»:
Ինչո՞ւ «M.A.M»:
Այստեղ հավաքված մարդիկ, իսկապես, նվիրյալներ են, որոնք պատրաստ են ներդնելու անգամ իրենց ազատ ժամերը, հանգստյան օրերը` հանուն համասփյուռ հայությանը հայերենով միախմբելու նպատակի:
Ճանաչե՛ք մեր սիրելի տիկին Ժաննային, որը ապահովում է մեր գրասենյակի մաքրությունն ու ջերմությունը։
Նա 90-ականներից տեղափոխվել է Երևան գեղեցկագույն Սիսիան քաղաքից։ Անգամ Հայաստանի համար ամենաբարդ տարիներին Ժաննան աշխատում էր ու փոքրիկ երեխաներին անգլերենի տնային դասեր տալիս։ Իր արած ամեն գործի մեջ թեթև է, բայց` շատ ուշադիր։
Ունի երկու դուստր ու թոռնիկներ։ Սիրում է աշխատել ու ասում է, որ դա է իր երիտասարդ ու առույգ տեսքի գաղտնիքը։
Եթե ժամանակդ ծախսես թիթեռներին բռնելու վրա, նրանք միևնույն է կփախչեն, իսկ, եթե այն ծախսես գեղեցիկ այգի կառուցելու վրա, թիթեռներն իրենք կգան։
Ուսուցիչ, թրեյներ,սրբագրիչ, ոչ ֆորմալ կրթության մեթոդների մասնագետ։ "Curious Minds” ՀԿ-ի հիմնադիր
«Մեկ ազգի պահողը, իրար միացնողը լեզուն ա ու հավատը»։
Աբովյանական այս բանաձևը մեր ազգի գոյության և հզորության բանալին է։
Լեզու, հավատ, հայրենիք․ ահա այս սրբազան եռամիասնության շուրջ է պետք համախմբվել և ազգովի տանել մեր ազնիվ պայքարը և՛ Հայաստանում, և՛ ի սփյուռս աշխարհի։
Նախագծի մասին
Այս նախագիծն ինձ համար առաջին հերթին այս պայքարին միանալու միջոց է՝ իմ բաժին ներդրումն ունենալու հայապահպանման այն մեծ գործին, որին նվիրված է նախագծի յուրաքանչյուր անդամ։
Ինչու՞ M.A.M
M.A.M-ը մի մեծ հայկական ընտանիք է, որտեղ քեզ սովորեցնում են խոսել, մտածել, զգալ, հայերեն, ապրել ու ներշնչվել հայկականով և սիրել հայկականը։
M.A.M-ը միավորում է աշխարհի տարբեր ծայրերում ապրող հայ բալիկներին ու մեծահասակներին ամենահայկական ու ամենաազգային արժեքի՝ հայերենի շուրջ։
Ես այստեղ եմ, որպեսզի իմ մասնագիտական հմտություններով ծառայեմ այս նվիրական գործին։
Ընտանիքի և աշխատանքի միջև հավասարակշռությունը ներդաշնակության բանալին է:
Նախագծի մասին
Նախագիծը հնարավորություն է տալիս կյանքի կոչել իմ գաղափարները, օգտագործել իմ հմտություններն ու տաղանդները, ինչպես նաև աշխատել համախոհների թիմի հետ:
Հաղորդագրություն ուսանողների համար
Մայրենի լեզուն հաղորդակցության միջոց է և մեր մշակույթի, ավանդույթների և ինքնության բանալին:
«Հայրենասիրությունը գործնական երևույթ է»
Քաղաքագետ (Ուփսալայի համալսարանի քաղաքագիտական ֆակուլտետ, զարգացման գիտությունների բակալավրի աստիճան):
Ընդհանուր 5 տարվա աշխատանքային փորձ Շվեդիայի միգրացիայի պետական գործակալությունում տարբեր բաժանմունքներում և պաշտոններում, Շվեդիայի պետական զբաղվածության գործակալության մշակույթի և մեդիայի բաժնում, ինչպես նաև Ուփսալայի քաղաքապետարանի աշխատաշուկայի բաժնում:
2021-2022 թվականների Սփյուռքի Երիտասարդ Դեսպան Շվեդիայում, նշանակված Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարանի Գրասենյակի կողմից:
Շվեդիայում գործող տարբեր հայկական միությունների և ասոցիացիաների խորհրդի անդամ ինչպես նաև նախկինում ՄԱԿ կանայք կազմակերպության Շվեդիայի ցանցի համակարգող Ուփսալա քաղաքում:
Swedish-Armenian սոցիալական հարթակի հիմնադիր:
«M.A.M.-ը յուրահատուկ և կարևոր նախագիծ է, որի ծառայությունների պակասը գրանցել եմ Շվեդիայի սփյուռքահայերի և համայնքների հետ աշխատելիս: Մայրենի լեզուն այն հիմնաքարն է, որի շուրջ կառուցվում է պատկանելիության կարևորագույն զգացումը:
Կոչ եմ անում սփյուռքի համայնքներին և անհատներին միանալ M.A.M.-ին և ստանալ հայերեն լեզվի դասավանդման անհնար թվացող խնդրի լուծումը»: