decore
decore
23.8.2022

Բարձունքների ու խորությունների լեզու. 10 փաստ ՀԱՅԵՐԵՆԻ մասին

Հայ բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ, գրական- հասարակական գործիչ և հրապարակախոս Ավետիք Իսահակյանը (Վարպետ) մի անգամ ասել է.


«Մեր լեզուն բարձր լեռներից և խորունկ ձորերից ծնված լեզու է՝ բարձունքների ու խորությունների լեզու»:

Այդպես խորունկ է նաև հայերենի պատմությունը:


10 հետաքրքիր փաստ հայերենի մասին`

1. Դեռ վաղ ժամանակներում Հայաստանում առկա էր թարգմանական արվեստի կայուն ավանդույթ, այդ պատճառով շատ հայերեն թարգմանություններ եզակի են, քանի որ այդ գործերի բնօրինակները կորել են, իսկ տեքստերը պահպանվել են միայն հայկական թարգմանության շնորհիվ։


2. Հայերենի շուրջ 60 բարբառ կա, որոնք կոչվում են այն տարածքի անունով, որտեղ խոսում են տվյալ բարբառով: Օրինակ՝ Լոռու, Տավուշի, Սյունիքի բարբառներ:


3. Ըստ գերմանացի լեզվաբան, հայագետ և իրանագետ Հայնրիխ Հյուբշմանի հետազոտությունների` հայերենը իրանական ճյուղին չի պատկանում, այլ հնդեվրոպական լեզվաընտանիքի ինքնուրույն ճյուղ է:


4. Հայկական գրերի ողջ պատմությունը մեզ հասել է Կորյունի «Վարք Մաշտոցի» երկի միջոցով: «Վարք Մաշտոցին» Կորյունը սկսել է գրել կաթողիկոս Հովսեփ Ա Վայոցձորցու հրամանով:


5. Աստվածաշունչը հայերեն է թարգմանվել 1666 թվականին հայ արքեպիսկոպոս Ոսկան Երևանցու ջանքերով:


6. Հայտնի չէ, թե ինչու, բայց Աստվածաշնչի թարգմանությունը սկսվել է ոչ թե Ծննդոց գրքից, այլ Սողոմոնի առակներից: Հենց Սողոմոնի առակներից է հայտնի «Ճանաչել իմաստությունը և խրատը, իմանալ հանճարի խոսքերը…» նախադասությունը, որը համարվում է թարգմանված առաջին նախադասությունը:


7. Օտարազգի շատ գիտնականներ Աստվածաշնչի հայերեն թարգմանության մասին խոսելիս այն անվանել են «Թարգմանությունների թագուհի»:


8. Հայերենն ունի շուրջ 11 հազար բառարմատ, որոնց միջոցով ստեղծվում են նոր բառեր:


9. Հայերենում քիչ են բաղաձայնների կուտակմամբ բառերը. դա hեշտացնում է բառերի արտասանությունը և դարձնում ականջին ավելի հաճելի: Դրա մասին է վկայում այն, որ ամենագործածական հնչյունների մեծ մասը ձայնավորներ են (ա, ն, ե (է), ր, յ, ի, վ, ու, ը, օ):


10. Հայերենում որևէ հնչյուն չի արտահայտվում երկու կամ ավելի տառերի համադրությամբ:


 Ի վերջո, հայերենի այբուբենը համարվում է կատարյալներից և մշտապես դարձել է ոչ միայն հայ, այլևս օտարազգի մտածողների հիացմունքի առարկան:


decore
Այլ Բլոգ
04.7.2023
Աշխարհին հայերեն նայելու տարբերակը
Իմանալ ավելին
22.2.2023
Նամակներ ՀԱՅՈՑ ԼԵԶՎԻՆ
Իմանալ ավելին
21.9.2022
Արամ Մանուկյան․ «Փոքր ազգերի համար լեզուն ինքնապաշտպանության միջոց է»
Իմանալ ավելին
23.8.2022
Նամակ. «Ես միշտ քեզ հետ եմ և քո հայ էության պահապանն եմ ու երաշխավորը»
Իմանալ ավելին