decore
decore
22.2.2023

Նամակներ ՀԱՅՈՑ ԼԵԶՎԻՆ

ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒՆ նամակով մեզ պատմել էր իր անցած ճանապարհի, հույզերի, ամեն անգամ վերածնվելու մասին, երբ ևս մեկ հայ բալիկ իր` դեռ չձևավորված ձեռագրով սկսում է ծուռտիկ-մուռտիկ նկարել Ա տառի մասնիկները:

Համբերատար սպասելով պատասխաններին՝ ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒՆ սրտի թրթիռով կարդում է յուրաքանչյուր երեխայի նամակը, հպարտանում ու երբեմն էլ հուզվում: Մայրենի լեզվի տոնի առթիվ հերթական նամակներն են ուղարկել Երևանի հ. 159 ավագ դպրոցի երեխաները:

Յուրաքանչյուր նամակում կա սեր, հոգատարություն, լեզուն պահպանելու ու սովորելու խոստում: Երեխաներն արդեն ամբողջությամբ գիտակցում են, որ հայ ազգի դժվարին, հաղթական ու հույսով լի ճապարահին հայոց լեզուն ունեցել և միշտ ունենալու է կենսական նշանակություն:

Կարդացեք նամակներն ու տեղափոխվեք երեխաների՝ մաքրամաքուր հայերենի աշխարհ:


«Ինչի՞ց է սկսվում հայրենիքը…

Մի մասի համար հայրենիքը հայրենի հողն է, մյուսների կարծիքով՝ ժողովուրդը, շատերն էլ պնդում են, թե հայրենիքը լեզուն է: Իմ կարծիքով հայրենիքը այդ երեք սրբությունների անքակտելի միասնությունն է, ինչպես ծառի արմատը, բունն ու սաղարթները: Չլինի մեկը՝ չի գոյատևի և մյուսը:

Չիմանալով մեր գիրն ու լեզուն՝ մենք չենք ճանաչի ինքներս մեզ...

X-Բ դասարանի աշակերտուհի

Հովհաննիսյան Անուշ»

Նամակն ամբողջությամբ կարդացեք այստեղ

...

«Ես այն մեկն եմ, ում պահելու շնորհիվ այսօր կա մայր հայրենիքը, հայը աղոթում է մայրենի լեզվով և չի կորցրել իր հավատը, ինչը ամենակարևորն է:

Մի՛ պղծիր ինձ, շատ ու շատ խոսի՛ր մայրենի լեզվով, աղոթի՛ր քաղցրաբարբառ հայերենով, կանգուն պահի՛ր մայր հայրենիքը:

X-Գ դասարանի աշակերտուհի

Լիանա Ասլանյան»

Նամակն ամբողջությամբ կարդացեք այստեղ

...

«Հայո՛ց լեզու, ես չգիտեմ քեզանից ավելի հզոր զենք, որ կկարողանար մեզ պաշտպանել թշնամիներից ու հայ պահել: Ես քեզ շատ եմ սիրում, ինչպես իմ ծնողին:

Ես ուրիշ լեզուներ էլ գիտեմ ու գիտեմ շատ լավ: Բայց իմ լեզուն, իմ մայրենին ուրիշ է: Դու իմ սրտում ես, ես խոստանում եմ, որ իմ երեխաներն էլ հայերեն կխոսեն ու կգրեն՝ անկախ նրանից, թե որտեղ կապրեն…

X-Բ դասարանի աշակերտուհի

Գայանե Մարտիրոսյան»

Նամակն ամբողջությամբ կարդացեք այստեղ

...

Եթե լեզու չկա, ուրեմն հայրենիք չկա, հետևաբար ժողովուրդը ապրել ուղղակի չի կարող. ժողովուրդը ձուլվում է այլ ազգերի հետ, երբ մոռանում ու չի օգտագործում իր լեզուն:

Լեզուն ժողովրդին պարգևում է հայրենասիրություն, ազգային հպարտություն, տալիս վերելքի ուղի: Առանց լեզվի հայրենիքը չի կարող գոյություն ունենալ, հետևաբար սիրե՛նք մեր լեզուն, չթողնենք, որ օտար ազգերը փորձեն երբևէ կոտրել մեզ...

X-Բ դասարանի աշակերտուհի

Ռուզան Պետրոսյան»

Նամակն ամբողջությամբ կարդացեք այստեղ

...

«Դու նման ես մայրիկիս, քանի որ երկուսդ էլ անփոխարինելի եք, հարազատ, թանկ... Ուստի պահում եմ քեզ սրտիս մոտիկ, պահում եմ քեզ բարձր ու վճիտ, տեսնում եմ քեզ մորս հայացքում, կրում եմ քեզ հորիցս ժառանգած գենիս մեջ, լսում եմ քեզ սրտիս ամեն զարկում ու հասկանում եմ, որ դու իմն ես, իմը, իմ ազգայինն ու հայկականը, այն միակը, առանց որի գոյության կդադարի և հայի գոյը։

XI-Բ դասարանի աշակերտուհի

Մարիամ Մանուկյան»

Նամակն ամբողջությամբ կարդացեք այստեղ

...

«Դու ոչ միայն աստվածային (և այդ բնութագիրը մենք չէ, որ տվել ենք քեզ, այլ աշխարհահռչակ բանաստեղծ Ջորջ Գորդոն Բայրոնը ), այլև աստվածների լեզու ես, և «առատորեն կվարձատրվի նա, ով կուսումնասիրի» քեզ։ Դու ունես անսահման հնարավորություններ, մաքուր հնչյունակազմ։ Դու միակ բնահունչ լեզուն ես, որով խոսելիս մարդը ոչ մի մկան չի լարում։

X-Ա դասարանի աշակերտուհի

Նելլի Մախսուդյան»

Նամակն ամբողջությամբ կարդացեք այստեղ

...

«Դու ճիշտ ես, մենք երբեմն մոռանում ենք մեր լեզուն և ավելի շատ օգտագործում ենք օտար բառեր, թույլ տալիս տգեղ արտահայտություններ, կազմում այնպիսի մտքեր, որ հարիր չեն քեզ։ Հենց դա էլ մեր ժողովրդի ամենամեծ սխալներից է։ Բայց նաև սթափվելով՝ շատերս փորձում ենք ինքներս մեզ ուղղել, քանի որ գիտակցում ենք, որ կորցնելով քեզ՝ մենք կկորցնենք դարեր շարունակ սրբորեն պահպանված և մեզ ավանդված մեր ազգային արժեքները, դրանց թվում՝ բարձրագույնը՝ քեզ:

X-Ա դասարանի աշակերտուհի

Սվետլանա Ենգիբարյան»

Նամակն ամբողջությամբ կարդացեք այստեղ


decore
Այլ Բլոգ
04.7.2023
Աշխարհին հայերեն նայելու տարբերակը
Իմանալ ավելին
21.9.2022
Արամ Մանուկյան․ «Փոքր ազգերի համար լեզուն ինքնապաշտպանության միջոց է»
Իմանալ ավելին
23.8.2022
Նամակ. «Ես միշտ քեզ հետ եմ և քո հայ էության պահապանն եմ ու երաշխավորը»
Իմանալ ավելին
23.8.2022
ԵՐԿԱԹՅԱ ԿԱՄՔՈՎ ԱՐՔԱՆ
Իմանալ ավելին