Սովորել կարդալ և կարողանալ հաղորդակցվել հայերեն, լսել հայկական հրաշալի հեքիաթներ և իմանալ հայկական երգեր ու բանաստեղծություններ, այն էլ` խաղերով:
Այո՛, ՍԿՍՈՂ+ դասընթացը հենց այս ամենի իրագործումն է ապահովելու:
Այս դասընթացը հիանալի միջոց է` տեղեկանալու հայոց լեզվին և մշակույթին: Այն նախատեսված է մեր ամենափոքրիկների՝ 6-10 տարեկանների համար։
Այս առցանց դասընթացի առավելությունը փոխներգործուն խաղային ուսուցումն է, որի ընթացքում երեխաները կծանոթանան իրենց հասակակիցների հետ` զարգացնելով և՛ մայրենի լեզուն, և՛ հաղորդակցման հմտությունները։
Միացե՛ք փորձնական դասին Ձեր փոքրիկի հետ, անցե՛ք այն և ավելի վստահ դարձե՛ք մայրենի լեզվի և մշակույթի ուսումնասիրման մեր մեծ ճամփորդության ակտիվ մասնակիցը։