decore
Շախմատի փորձնական դաս

Շախմատ` հայերենով

Մեկնարկ` 07.02.2025 14:00
Ավարտ` 07.02.2025 15:00


Հնագույն խաղ, որ պահանջում է կենտրոնացում, խելք, վերլուծական միտք, իսկ կյանքում փոխարենը տալով՝ հեռատեսություն, կշռադատող միտք և պայքարի կամք ու հաղթանակի ձգտում։

M.A.M-ի հետ շախմատի դասընթացն անցնելը Ձեր երեխային կտա մի քանի առավելություն, հեռավար աշխատանք լավագույն դասախոսների հետ, մտքի ճկունության և տրամաբանության զարգացում և ամենակարևոր առավելությունը՝ այս ամենը մայրենի լեզվով, իր նման` աշխարհի տարբեր երկրներից միացած երեխաների հետ շփվելով։

Դասընթացը նախատեսված է սկսնակների համար, որոնք ցանկանում են զրոական մակարդակից սովորել շախմատ:

Դասընթացի ընթացքում երեխան կսովորի շախմատային տարրերը 0 մակարդակից մինչև մատի հայտարարումը: Դասընթացները հագեցած են շախմատի պատմության դրվագների ներկայացմամբ, այս ամենը, իհարկե, գրագետ հայերենով, ինչը թույլ կտա երեխային ակամայից հաղորդակից լինել մեր գեղեցիկ լեզվին։

Ձեր երեխան կարող է, հենց այսօր միանալով M.A.M-ի շախմատի դասընթացին, սկսել խաղալ, տրամաբանել, ու սովորել մտածել շախմատային ճկունությամբ և այս ամենը՝ հայերենով։


decore