ՀԱՅԵՐԵՆ ՄԵԾԱՀԱՍԱԿՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Լեզվի ամրապնդում։ Վստահ խոսք։
Հայերեն մեծահասակների համար դասընթացը փորձագետների կողմից մշակված առցանց կրթական ծրագիր է սփյուռքում բնակվող մեծահասակների համար, ովքեր ցանկանում են սովորել, բարելավել կամ խորացնել իրենց հայերենի գիտելիքները։
Անկախ նրանից՝ սկսում եք զրոյից, վերադառնում եք լեզվին տարիների դադարից հետո, թե ցանկանում եք խոսել ավելի վստահ ու սահուն, ծրագիրը ձեզ ուղեկցում է քայլ առ քայլ՝ դեպի կենդանի, կիրառելի և հոգեհարազատ հայերեն։ Լեզվի ուսուցումը համադրվում է մշակույթի, պատմության և իրական հաղորդակցական իրավիճակների հետ, որպեսզի հայերենը դառնա ձեր առօրյայի բնական մասը։ Յուրաքանչյուր ծրագիր իրականացվում է անհատական ձևաչափով՝ հարմարեցված ձեր մակարդակին, նպատակներին և ժամանակացույցին՝ ապահովելով տեսանելի և կայուն առաջընթաց։
ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ
ՄԵԾԱՀԱՍԱԿՆԵՐ․ ՏԱՐՐԱԿԱՆ ՄԱԿԱՐԴԱԿ
Անհատական դասեր | 48 դաս | 6 ամիս
Նրանց համար, ովքեր չեն խոսում և չեն հասկանում հայերեն։
Այստեղ դուք անում եք ձեր առաջին քայլերը՝ սովորում հիմնական բառապաշար, պարզ արտահայտություններ, ներկայացնում ձեզ և ձեր առօրյան։ Ձևավորվում է ճիշտ արտասանություն և լսողական ըմբռնում, իսկ հաղորդակցությունը սկսվում է հենց առաջին դասերից։
______________________________
ՄԵԾԱՀԱՍԱԿՆԵՐ․ ՍԿՍՆԱԿ ՄԱԿԱՐԴԱԿ
Անհատական դասեր | 48 դաս | 6 ամիս
Նրանց համար, ովքեր որոշ չափով հասկանում կամ խոսում են հայերեն, բայց ցանկանում են ամրապնդել հիմքերը։
Զարգացվում է քերականությունը, խոսքի սահունությունը, ընթերցանությունն ու գրավոր հմտությունները, ընդլայնվում է բառապաշարը՝ օգնելով արտահայտվել ավելի վստահ և ինքնուրույն։
______________________________
ՄԵԾԱՀԱՍԱԿՆԵՐ․ ՄԻՋԻՆ ՄԱԿԱՐԴԱԿ
Անհատական դասեր | 48 դաս | 6 ամիս
Նրանց համար, ովքեր արդեն խոսում, կարդում և գրում են հայերեն և ցանկանում են խորացնել լեզվական ու մշակութային գիտելիքները։
Շեշտը դրվում է բնական ու արտահայտիչ խոսքի վրա, քննարկվում են պատմական, գրական և արդի թեմաներ, զարգացվում է վերլուծական մտածողությունը։
______________________________
ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
Ձևաչափ՝ օնլայն/համաժամանակյա/ անհատական դասեր
Դասի տևողություն՝ 60 րոպե
Ժամանակացույց՝ ճկուն՝ հարմարեցված ձեր հասանելիությանը
Պահանջներ՝ պարտավորվածություն և սովորելու պատրաստակամություն
Գրանցումը ներառում է անվճար խորհրդատվական դաս՝ մակարդակի գնահատմամբ և անհատական ուսումնական ուղու ձևավորմամբ՝ ապահովելով վստահ մեկնարկ և արդյունավետ առաջընթաց։
«Ապագան կանխորոշվում է համարձակ երազանքներով»։
#DreamBig #DoBest
Բիզնեսի կառավարման մասնագետ։ Ավելի քանի 10 տարվա կառավարման փորձ օտարերկրյա և տեղական ընկերություններում, մի շարք ընկերությունների համահիմնադիր:
Executive MBA in General Management, The University of Sheffield
CMI 7 Level
Ամուսնացած է, ունի երկու երեխա։
Նախագծի մասին
Սփյուռքում բնակվող յուրաքանչյուր հայ ցանկանում է, որ իր երեխան լինի հայկական արժեքների կրողն ու շարունակողը: Մեր ընտանիքն ապրել է Սփյուռքում: Ես մեծացել եմ հայրենիքից հեռու, և իմ ծնողների շնորհիվ է, որ մենք պահպանել ենք մեր ինքնությունը և չենք մոռացել մեր մայր լեզուն: Այս նախագիծն ինձ բացառիկ հնարավորություն կընձեռի օգնելու մեր Սփյուռքում ապրող երեխաներին և հայրենակիցներին` նորովի ճանաչելու միմյանց ու մեր հայրենիքը, սովորելու մայրենին, հաղորդակցվելու հայերենով, կարդալու հայերեն և հպարտ լինելու իրենց ծագմամբ ու հայկական արմատներով:
Ուղերձ ուսանողներին
Այսօր վայրկենապես փոփոխվող աշխարհում, երբ իրական կյանքն ու կարծեցյալ աշխարհը միախառնվել են, իրականությունն ու հորինվածը` միաձուլվել, պետք է կայուն արժեքները ձևավորեն հաջողակ, երջանիկ և ուժեղ անհատին: Անհրաժեշտ է գտնել այդ արժեքները մեր` հայերիս արմատներում, տեղեկանալ աշխարհի ամենահին երկրի` Հայաստանի պատմությանը և մշակույթին: Մեր հայրենիքն աշխարհը փոխող հայեր է ծնել: Հենց այս կայուն արժեքներն են արմատացած մեր մեջ, որոնք ձևավորում են բացառիկ մարդկանց: Մենք պատրաստակամ և մեծ սիրով սպասելու ենք ձեզ հետ հանդիպմանը: Սովորելու ենք ճանաչել միմյանց և հասկանալ` ով ենք մենք այս աշխարհում:
Ինչու՞ պետք է ընտրել M.A.M
Այս նախագծի ստեղծմանը նպաստել են մասնագետներ՝ յուրաքանչյուրն իր ոլորտի գիտակ, որոնք սիրտ և հոգի են դրել, որպեսզի այն յուրօրինակ դառնա մեր ուսանողների համար: Մենք հաշվի ենք առել ժամանակակից ուսանողների նախասիրությունները և տեխնոլոգիական միտումները, փորձել ենք համատեղել կրթությունն ու շփումը: Նախագծին մասնակից ուսանողներն ունենալու են հրաշալի հնարավորություն դասերի ընթացքում ծանոթանալու, շփվելու և ընկերանալու տարբեր երկրներում բնակվող հասակակիցների հետ, քննարկելու և բանավիճելու, ինքնարտահայտվելու և հետաքրքիր նախագծերի մասնակից լինելու: Չափազանց կարևոր է մայրենի լեզվով այս ամենն իրագործելը: Մենք վստահ ենք, որ միասին կստեղծենք հայ երիտասարդների մեծ համայնք և յուրաքանչյուրիս ներուժը կուղղենք մեր երկրի զարգացմանն ու հզորացմանը: