ՀԱՅՐԵՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ
Հայ ինքնություն, պատմություն և ժամանակակից Հայաստան. Ժամանակի և տարածության միջով ճանապարհորդություն
Հայրենագիտություն դասընթացը մշակութային կրթական ծրագիր է, ստեղծված փորձագետների կողմից Սփյուռքի այն աշակերտների համար, ովքեր վստահորեն խոսում, կարդում և գրում են հայերեն և ցանկանում են խորացնել իրենց գիտելիքները հայկական ժառանգության, պատմության, աշխարհագրության, գրականության և ժամանակակից Հայաստանի կյանքի մասին։
Դասընթացը կառուցված է որպես մտավոր և մշակութային ճանապարհորդություն ժամանակի ու տարածության միջով՝ բացահայտելով Հայաստանը որպես գաղտնիքներով լի երկիր։
Ճամփորդելով Հայաստանի Հանրապետության մարզերով աշակերտները բացահայտում են դրանց գույները, երգերը, ավանդույթները, արվեստը, բարբառներն ու բնաշխարհը։ Ճանապարհին նրանք հանդիպում են մեծ պատմական գործիչների, ովքեր ապրել են մեզանից շատ առաջ, ծանոթանում են նրանց պատմություններին, հասկանում նրանց ընտրությունները և բացահայտում նրանց թողած ուղերձները։
Այս ճանապարհորդությունը միայն Հայաստանի մասին չէ։ Այն նաև ինքնաբացահայտման մասին է։
Ծրագիրը նպաստում է ինքնագիտակցության ձևավորմանը, հպարտության զգացման խորացմանը և Հայրենիքի հետ ամուր հուզական կապի ձևավորմանը՝ այն ընկալելով ոչ թե որպես վերացական գաղափար, այլ որպես կենդանի ու զարգացող երկիր։
______________________________
ՀԱՅՐԵՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ. 10–12 ՏԱՐԵԿԱՆՆԵՐ
Խմբային դասեր | 48 դաս | 6 ամիս
Ինտերակտիվ մշակութային ճանապարհորդություն, որը զարգացնում է հետաքրքրասիրություն և հպարտություն։
Այս մակարդակում սովորողները՝
- Վիրտուալ ճանապարհորդում են Հայաստանի մարզերով
- Բացահայտում են յուրաքանչյուր տարածաշրջանի գույները, երգերը, ավանդույթներն ու արվեստը
- Սովորում են հայկական պատմության կարևորագույն իրադարձությունները
- Բացահայտում են հայկական արվեստը և մշակութային գանձերը
- «Հանդիպում» են մեծ պատմական գործիչներին պատմությունների և քննարկումների միջոցով
- Հարստացնում են հայերեն բառապաշարը թեմատիկ ուսուցմամբ
- Մասնակցում են կրթական խաղերի, խմբային նախագծերի և քննարկումների
- Սովորում են Հայաստանի բնության, աշխարհագրության, տեսարժան վայրերի և առօրյա կյանքի մասին
Շեշտադրում. Հայաստանի բացահայտում՝ ինքնության, բառապաշարի և մշակութային վստահության ձևավորմամբ։
______________________________
ՀԱՅՐԵՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ.13–16 ՏԱՐԵԿԱՆՆԵՐ
Խմբային դասեր | 48 դաս | 6 ամիս
Ավելի խորքային վերլուծական ճանապարհորդություն դեպի հայկական ինքնություն և ազգային զարգացում։
Այս մակարդակում աշակերտները՝
- Ուսումնասիրում են պատմական շրջադարձային փուլերը և դրանց երկարաժամկետ ազդեցությունը
- Վերլուծում են Հայաստանի աշխարհաքաղաքական և մշակութային զարգացումը
- Ուսումնասիրում են գրականությունը որպես ազգային ինքնության արտացոլում
- Քննում են ժամանակակից հայկական հասարակությունը, նորարարությունն ու առօրյա կյանքը
- Մասնակցում են բանավեճերի, քննարկումների և վերլուծական նախագծերի
- Զարգացնում են ակադեմիական հայերեն հաղորդակցությունն ու արտահայտչական հմտությունները
Աշակերտները սովորում են ոչ միայն հիշել փաստերը, այլ նաև մեկնաբանել, հարցադրել և անդրադառնալ՝ ձևավորելով գիտակից կապ Հայաստանի հետ։
Շեշտադրում. մտածող, տեղեկացված և աշխարհին բաց երիտասարդ հայերի ձևավորում։
Պատմության ուսուցիչ, արևելագետ և իրանագետ։
«Դասավանդի՛ր, Հայաստան»-ի ուսուցիչ և առաջնորդ։
Ուսումնասիրել է Իրանական պատմաբանասիրություն Ալլամեհ Թաբաթաբայի համալսարանում։
Նախագծի մասին
Հնարավորություն ներազդեցություն ունենալ ոչ միայն մեր երկրի սահմաններում, այլև սահմաններից դուրս՝ աշխարհասփյուռ հայությանը դեպի արմատը վերադարձնելով։
Ուղերձ ուսանողներին
Դուք եք աշխարհը վերափոխողը։
Ինչու՞ M.A.M
Կրթության կարևորությունը և ուժի գիտակցումը առաջնային է, Սփյուռք- Հայաստան կապի արժևորումը միտված է ի գործ և հստակ է գիտակցումը, որ այսօր կրթելով համաշխարհային արժեքներով հայրենասեր անհատ՝ մենք կերտում ենք վաղվա հզոր հասարակությունն ու պետությունը։