ՀԱՅԵՐԵՆ ԴԵՌԱՀԱՍՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Լեզվի ամրապնդում։ Կապ արմատների հետ։ Վստահության աճ։
Հայերեն դեռահասների համար դասընթացը փորձագետների կողմից մշակված կրթական ծրագիր է՝ նախատեսված սփյուռքում ապրող դեռահասների համար։ Այն ուղեկցում է նրանց առաջին հայերեն բառերից մինչև վստահ հաղորդակցություն, մշակութային գիտակցում և իմաստալից կապ իրենց ազգային ժառանգության հետ։
Մեր դասընթացները ուսուցչի հայեցողությամբ անցկացվող դասեր չեն։ Դրանք խնամքով կառուցված, ստանդարտացված և փորձագիտական գնահատում անցած ծրագրեր են, որոնք երաշխավորվել են ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից։
ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ
ԴԵՌԱՀԱՍՆԵՐ. ՀԱՅԵՐԵՆ՝ ՏԱՐՐԱԿԱՆ ՄԱԿԱՐԴԱԿ (13–16 տ.)
48 դաս | 6 ամիս
Այն պատանիների համար, ովքեր չեն խոսում և չեն հասկանում հայերեն։
Առաջին հայերեն բառերը և առաջին քայլերը դեպի սահուն խոսք։
Դասերը սկսվում են միջնորդ լեզվով և աստիճանաբար անցում են կատարում հայերենի։
______________________________
ԴԵՌԱՀԱՍՆԵՐ. ՍԿՍՆԱԿՆԵՐԻ ԴԱՍԸՆԹԱՑ (13–16 տ.)
48 դաս | 6 ամիս
Այն սովորողների համար, ովքեր որոշ չափով հասկանում և խոսում են հայերեն, սակայն չեն հաղորդակցվում սահուն և ցանկանում են զարգացնել կարդալու, գրելու և վստահ խոսքի հմտությունները։
Ծրագիրը ներառում է հայոց այբուբեն, լսողական վարժություններ, երգեր, պատմություններ, խմբային խաղեր և համագործակցային առաջադրանքներ։
______________________________
ԴԵՌԱՀԱՍՆԵՐ. «ԴՈՒ ՀԱՅ ԵՍ» (13–16 տ.)
48 դաս | 6 ամիս
Այն սովորողների համար, ովքեր արդեն խոսում, կարդում և գրում են հայերեն և ցանկանում են խորացնել գիտելիքները ժամանակակից Հայաստանի, մշակույթի և գրականության մասին՝ միաժամանակ բարձրացնել հաղորդակցման վստահությունը։
Ուսուցման հիմնական ուղղություններն են հայ գրականություն, մշակութային և պատմական իրազեկվածություն, խորացված կարդալու և գրելու հմտություններ։
______________________________
ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
Ձևաչափ՝ օնլայն/կենդանի, խմբային դասեր
Մասնակիցների քանակը՝ առավելագույնը 6
Դասի տևողություն՝ 60 րոպե
Հաճախականություն՝ շաբաթական 2 անգամ
Սովորել առանց սահմանների
Ծրագիրը իրականացվում է M.A.M-ի սեփական կրթական հարթակի միջոցով՝ հնարավորություն տալով մասնակցել դասերին աշխարհի ցանկացած կետից, անհրաժեշտ է միայն ինտերնետ կապ և սարքավորում։
Դասերը ուղիղ հեռարձակվում են Երևանից՝ ստեղծելով իրական ժամանակի կրթական կամուրջ Հայաստանի և աշխարհասփյուռ հայ դեռահասների միջև։
«Երեխաներին անհրաժեշտ է կրթել անասելի սիրով և ոգևորությամբ»:
Բանասեր, մանկավարժ, հոգեբան, խմբագրիչ, սրբագրիչ:
ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի առկա ասպիրանտ:
ՀՊՄՀ-ի հենակետային վարժարանի և թիվ 57 հիմնական դպրոցի հայոց լեզվի և գրականության մասնագետ:
Աշխատանքային երկարամյա փորձ` Խաչատուր Աբովյանի անվան ՀՊՄՀ, «Զանգակ» հրատարակչություն, «Հայաստանում ֆրանսիական քոլեջ» հիմնադրամ, «Գլոբալ Բրիջ» կրթահամալիր:
Նախագծի մասին
Նախագծի նպատակը մայրենիի նկատմամբ ուշադրության տեղին և նշանակալի բարձրացումն է սփյուռքահայ իրականության մեջ:
Հաշվի առնելով սովորողների տարիքային առանձնահատկություններն ու հետաքրքրությունները՝ նախատեսվել է տարամակարդակ և բովանդակալից ուսուցում: Կարևորելով ազգային արժեքների բարձրացմամբ ազգային արժեհամակարգի պահպանմանը միտված նպատակային աշխատանքը՝ մշակվել է հետաքրքիր և ուսուցողական ծրագիր, ու վերջինիս բարեհաջող հաղթահարման համար փորձառու մեթոդաբանների և մասնագետների ներուժը ծառայեցվելու է սփյուռքահայ սովորողներին տրամադրվելիք օգնության ու օժանդակության ապահովմանը:
Ուղերձ ուսանողներին
Մայրենիի ուսումնասիրությունը՝ հիմնված ձեռք բերած գիտելիքների և լեզվական կարողությունների վրա, նպաստում է ազգապահպանության գործում հայոց լեզվի, հայ գրականության, պատմության և մշակույթի կարևոր դերի գիտակցմանը, դրանց ընկալմանը՝ որպես հայ ազգային մշակույթի արտահայտության բարձրագույն և միասնական ձևի:
Անհրաժեշտ է համախմբվել, ուսուցանել, խթանել, ուսանել և հաջողել:
Ինչո՞ւ M.A.M
Մտահոգության տեղիք տվող խնդիրներից է ազգային ինքնության պահպանումը ոչ միայն հայրենի երկրում, այլև մայր երկրի սահմաններից դուրս: Այս շատ կարևոր և խորքային պատնեշը հաղթահարելու համար հղացել է մի միտք՝ ստեղծելու հնարավորություն, որով միանշանակ կօժանդակենք սփյուռքահայ երեխաներին՝ սիրել տալու մայրենին, հետաքրքրություն առաջացնելու հայրենիքի նկատմամբ և հաղթահարելու մայրենիի ուսումնասիրման ու ընկալման դժվարին խնդիրը: Աշխարհով մեկ սփռված մեր երեխաներին համախմբելու անհրաժեշտության լավագույն միջոցն այս պահին առցանց ուսուցումն է, որով ջերմ ու սրտագին մթնոլորտ կապահովենք միմյանց հանդեպ և կցուցաբերենք սպասվածից էլ շատ ավելի ցանկալի արդյունք՝ աշխատանքը ծառայեցնելով նպատակին: