MAMագիր_մաս 1
MAMագիրը գրավիչ ու հետաքրքիր հնարքներով, բազմաբնույթ առաջադրանքներով, նկարներով հայերենի ուսուցման աշխատանքային տետր է, որը բազմաթիվ միջոցներով ուսուցումը դարձնում է արագ, հեշտ, արդյունավետ ու հետաքրքիր։
Տետրի շնորհիվ երեխան՝
Ինքնուրույն կսովորի գրել տառերը
Կզարգացնի մոտորիկան
Ավելի մոտ կլինի մայրենի լեզվին
Յուրաքանչյոր աշխատանք նպատակաուղղված է երեխայի ստեղծագործական երևակայության ու մտածողության, կարդալու ու գրելու կարողությունների, խոսքի զարգացմանը։
Տվե՛ք Ձեր երեխային հայերենը սիրելու հնարավորություն։
«Այն ուսուցիչը, որը կարողանում է իր սաներին օժտել աշխատանքի մեջ ուրախություն գտնելու ունակությամբ, արժանի է դափնեպսակի…»:
Տարրական դասարանների ուսուցիչ:
17 տարվա մանկավարժական փորձ Հայաստանի լավագույն կրթօջախներում։
Ներկայումս աշխատում է «Քվանտ» վարժարանում։
Նախագծի մասին
Իմ սաները 6-10 տարեկան երեխաներն են:
Երեխաներին ուսուցանելն ու դաստիարակելը իմ կյանքի կարևոր մասն է: Ես ինքս մայր եմ և հիանալի հասկանում եմ, թե որքան դժվար է գտնել ուսուցիչ, որը մասնագիտացված կլինի իր ոլորտում և կուրախացնի երեխային: Հետևաբար, ես ամեն ջանք գործադրում եմ, որպեսզի իմ մասնագիտական հմտությունները, նվիրվածությունն ու բարի վերաբերմունքը երեխային տրամադրեն ինձ ոչ միայն որպես ուսուցչի, այլև՝ որպես ընկերոջ:
Ես փորձում եմ յուրաքանչյուր աշակերտի հետ հաղորդակցվել անհատապես և իմ ուսուցման ոճը հարմարեցնել նրան: Իմ նպատակն է յուրաքանչյուր դասը դարձնել հետաքրքիր, ինտերակտիվ և ուսուցողական:
Ուղերձ ուսանողներին
Որակյալ կրթությունն ուժեղ և կայուն պետություն կառուցելու հենասյունն է: Մեզանից յուրաքանչյուրի նպատակն է այս հետաքրքիր ու պատասխանատու գործի իրագործմանը նվիրվել մեծ ուժով ու եռանդով:
Յուրաքանչյուր օր չդադարենք երազել, տեսնել բարին ու գեղեցիկը, ուրախանանք մեր հաջողություններով և հաղթահարենք ցանկացած դժվարություն:
Ինչու՞ պետք է ընտրել M.A.M
M.A.M-ը կրթական հարթակ է, որը ձեզ կօգնի տեսնել բարին ու գեղեցիկը, կօգնի միշտ երազել, հաղթահարել դժվարությունները և ուրախանալ սեփական հաջողություններով:
Միացի՛ր մեր թիմին…