8 խմբային դաս 2 մասնակցի համար | $237
ՄԻԱՍԻՆ ՍՈՎՈՐԵԼՈՒ ՈՒԺԸ
Իրական վարպետությունը լիարժեք է բացահայտվում, երբ այն զարգանում է միասին։ M.A.M Together
փաթեթը հարմար և մտածված լուծում է, որը խրախուսում է համատեղ ուսուցումը՝
առաջարկելով 20% զեղչ սահմանված արժեքից։ Այս ձևաչափը ոչ միայն ապահովում է
արդյունավետ առաջընթաց, այլև նպաստում է երկու սովորողների միջև ընդհանուր
լեզվի ձևավորմանը և մշակութային ավելի խոր կապի ստեղծմանը։
- Համատեղ ճկունություն․ Երկու
մասնակիցներն էլ ունեն ամբողջական հասանելիություն մեր ուսումնական
ծրագրերին․ 8 դասերը կարող են օգտագործվել մեր խմբային ցանկացած
դասընթացում՝ միասին կամ առանձին։
- Խորացված կապ․ Ամրապնդեք ընտանեկան կամ ընկերական հարաբերությունները՝ կիսելով մտավոր ձեռքբերումները։
- Կապի նվեր․
Յուրաքանչյուր գնման համար առաջարկում ենք անհատականացված նվեր-քարտի
ծառայություն՝ նրբագեղ ձևավորմամբ և ձեր հատուկ ուղերձով՝ նախատեսված հենց
այդ երկուսի համար
ԻՆՉՈ՞Ւ ԸՆՏՐԵԼ M.A.M ՓԱԹԵԹԸ
M.A.M
ակադեմիական փաթեթ ձեռք բերելը հետևողական և արդյունավետ կրթական ուղի
ապահովելու ամենակարճ ճանապարհն է։ Մեր փաթեթները ստեղծված են նրանց համար,
ովքեր գնահատում են որակը, ճկունությունն ու կապը սեփական արմատների հետ։
- Ծրագրային անսահման ճկունություն.
Ի տարբերություն ստանդարտ դասընթացների, M.A.M փաթեթը Ձեզ չի
սահմանափակում մեկ առարկայով։ Դուք ազատ եք Ձեր դասերը բաշխել լեզվի,
հայագիտության, մշակույթի կամ շախմատի միջև։
- Շահավետ ներդրում.
Մենք գնահատում ենք Ձեր վստահությունը։ Մեր բազմամակարդակ փաթեթները
նախատեսված են այնպես, որ Դուք ստանաք առավելագույն արժեք՝ օպտիմալացնելով
Ձեր կրթական բյուջեն։
- Կրթություն՝ Ձեր ռիթմով. Մեր
փաթեթները նախագծված են ժամանակակից կյանքի դինամիկ ռիթմին համահունչ։
Ընտրելով ձեր նախըտնտրելի փաթեթը՝ Դուք ստանում եք ժամանակը տնօրինելու
ազատություն և հնարավորություն՝ ձևավորելու Ձեր ուսումնական գրաֆիկը մեր
առաջարկվող լայն ընտրանուց։
- Նվիրելու արվեստը.Մենք
հավատում ենք, որ գիտելիքը լավագույն նվերն է Յուրաքանչյուր M.A.M փաթեթ
կարող է դառնալ «Բացառիկ նվեր-զգացողություն»՝ անհատականացված քարտով ու
Ձեր ջերմ մաղթանքով։
- Մասնագիտական հոգածություն. Դուք
միայնակ չեք այս ուղու վրա։ Ձեզ աջակցում է մեթոդաբանների և հոգեբանների
պրոֆեսիոնալ թիմը, որը հետևում է սովորողի առաջընթացին՝ երաշխավորելով
ցանկալի արդյունքը։
ԻՆՉՊԵ՞Ս Է ԱՅՆ ԳՈՐԾՈՒՄ
- Ընտրեք Ձեր ուղին. Գտեք այն փաթեթը, որը լավագույնս համապատասխանում է Ձեր նպատակներին։
- Բաշխեք առարկաները. Օգտագործեք Ձեր դասերը լեզվի, շախմատի կամ հայագիտության համար՝ ըստ ցանկության։
- Ստացեք անվճար խորհրդատվություն. Առաջին անգամ փաթեթ ձեռք բերելիս Դուք ստանում եք մասնագիտական գնահատում՝ ճիշտ մակարդակից սկսելու համար։
- Սկսեք ճանապարհը. Կապվեք Երևանի մեր փորձագետների հետ աշխարհի ցանկացած կետից։