8 խմբային դաս 2 մասնակցի համար | $237
ՄԻԱՍԻՆ ՍՈՎՈՐԵԼՈՒ ՈՒԺԸ
Իրական վարպետությունը լիարժեք է բացահայտվում, երբ այն զարգանում է միասին։ M.A.M Together փաթեթը հարմար և մտածված լուծում է, որը խրախուսում է համատեղ ուսուցումը՝ առաջարկելով 20% զեղչ սահմանված արժեքից։ Այս ձևաչափը ոչ միայն ապահովում է արդյունավետ առաջընթաց, այլև նպաստում է երկու սովորողների միջև ընդհանուր լեզվի ձևավորմանը և մշակութային ավելի խոր կապի ստեղծմանը։
- Համատեղ ճկունություն․ Երկու մասնակիցներն էլ ունեն ամբողջական հասանելիություն մեր ուսումնական ծրագրերին․ 8 դասերը կարող են օգտագործվել մեր խմբային ցանկացած դասընթացում՝ միասին կամ առանձին։
- Խորացված կապ․ Ամրապնդեք ընտանեկան կամ ընկերական հարաբերությունները՝ կիսելով մտավոր ձեռքբերումները։
- Կապի նվեր․ Յուրաքանչյուր գնման համար առաջարկում ենք անհատականացված նվեր-քարտի ծառայություն՝ նրբագեղ ձևավորմամբ և ձեր հատուկ ուղերձով՝ նախատեսված հենց այդ երկուսի համար
ԻՆՉՈ՞Ւ ԸՆՏՐԵԼ M.A.M ՓԱԹԵԹԸ
M.A.M ակադեմիական փաթեթ ձեռք բերելը հետևողական և արդյունավետ կրթական ուղի ապահովելու ամենակարճ ճանապարհն է։ Մեր փաթեթները ստեղծված են նրանց համար, ովքեր գնահատում են որակը, ճկունությունն ու կապը սեփական արմատների հետ։
- Ծրագրային անսահման ճկունություն. Ի տարբերություն ստանդարտ դասընթացների, M.A.M փաթեթը Ձեզ չի սահմանափակում մեկ առարկայով։ Դուք ազատ եք Ձեր դասերը բաշխել լեզվի, հայագիտության, մշակույթի կամ շախմատի միջև։
- Շահավետ ներդրում. Մենք գնահատում ենք Ձեր վստահությունը։ Մեր բազմամակարդակ փաթեթները նախատեսված են այնպես, որ Դուք ստանաք առավելագույն արժեք՝ օպտիմալացնելով Ձեր կրթական բյուջեն։
- Կրթություն՝ Ձեր ռիթմով. Մեր փաթեթները նախագծված են ժամանակակից կյանքի դինամիկ ռիթմին համահունչ։ Ընտրելով ձեր նախըտնտրելի փաթեթը՝ Դուք ստանում եք ժամանակը տնօրինելու ազատություն և հնարավորություն՝ ձևավորելու Ձեր ուսումնական գրաֆիկը մեր առաջարկվող լայն ընտրանուց։
- Նվիրելու արվեստը.Մենք հավատում ենք, որ գիտելիքը լավագույն նվերն է Յուրաքանչյուր M.A.M փաթեթ կարող է դառնալ «Բացառիկ նվեր-զգացողություն»՝ անհատականացված քարտով ու Ձեր ջերմ մաղթանքով։
- Մասնագիտական հոգածություն. Դուք միայնակ չեք այս ուղու վրա։ Ձեզ աջակցում է մեթոդաբանների և հոգեբանների պրոֆեսիոնալ թիմը, որը հետևում է սովորողի առաջընթացին՝ երաշխավորելով ցանկալի արդյունքը։
ԻՆՉՊԵ՞Ս Է ԱՅՆ ԳՈՐԾՈՒՄ
- Ընտրեք Ձեր ուղին. Գտեք այն փաթեթը, որը լավագույնս համապատասխանում է Ձեր նպատակներին։
- Բաշխեք առարկաները. Օգտագործեք Ձեր դասերը լեզվի, շախմատի կամ հայագիտության համար՝ ըստ ցանկության։
- Ստացեք անվճար խորհրդատվություն. Առաջին անգամ փաթեթ ձեռք բերելիս Դուք ստանում եք մասնագիտական գնահատում՝ ճիշտ մակարդակից սկսելու համար։
- Սկսեք ճանապարհը. Կապվեք Երևանի մեր փորձագետների հետ աշխարհի ցանկացած կետից։
Եթե ուզում ես հասնել ցանկալի արդյունքի, պետք է դուրս գաս հարմարավետության տարածքից:
15 տարի զբաղվել է ակտիվ շախմատով, վարկանիշը գտնվում է 2000-ի սահմաններում: Շախմատային կարիերայից հետո անցնել է մարզչական աշխատանքի, արդեն 8 տարի է դասավանդում է դպրոցում:
Նախագծի մասին
Աշխատանքային այս ձևաչափը հիանալի հնարավորություն է դրսում ապրող մեր հայրենակիցների համար, որպեսզի նրանք գտնվեն շատ մոտ իրենց հայրենիքին օգտագործելով այս հայկական հարթակը: Իսկ շախմատային դասերը ևս անմասն չեն մեր ազգային արժեքների տարածումից:
Ուղերձ մեր ուսանողներին
Շախմատն ունի մի յուրահատկություն. ինչպես դու վերաբերվես նրան, այդպես էլ այն կներազդի քեզ վրա: Եթե դու շախմատին դիտես որպես խաղ, այն ուղղակի կմնա որպես խաղ: Իսկ եթե դու շախմատին վերաբերվես որպես գաղափարախոսություն և օգտագործես շախմատային գիտելիքները կյանքում, ապա քեզ սպասվում է առաջընթաց ու բարեկեցություն: Դրան հասնելու համար մենք պետք է շատ աշխատենք ու լուրջ վերաբերվենք այս գիտությանը:
Ինչու՞ ընտրել M.A.M
M.A.M-ը հանդիսանում է միջնորդ՝ հայրենքի և հայրենքից դուրս գտնվող հայերի միջև: M.A.M-ի այս կարևոր գործը ուղղակի վարակիչ է ցանկացած հայրենասեր մարդու համար: M.A.M-ը միավորում է մեզ պահպանելով դարերով եկած ազգային արժեքներն ու մշակույթը: Եվ ի վերջո, M.A.M-ը միշտ քեզ հետ է, ուր էլ լինես, ինչ էլ լինի…