ՄԱՄագիր. Տառ ու Խաղ
«ՄԱՄԱԳԻՐ․ Տառ ու Խաղ» 5+
«Հայերենը սկսվում է ՄԱՄ-ից ու դառնում մի ամբողջ աշխարհ»։
«ՄԱՄԱԳԻՐԸ» մեր օրերի նոր այբբենարանն է՝ ժամանակակից պատկերազարդումներով, կրթական խաղերով և հայկական մշակույթի տարրերով։ Այն նախատեսված է Հայաստանում և Սփյուռքում ապրող 5 տարեկանից բարձր երեխաների համար։
Գիրքը երեխային ծանոթացնում է հայերեն տառերին ու օգնում սովորել կարդալ և գրել։ Յուրաքանչյուր էջում երեխան նաև դիտում է, համեմատում, մտածում, խաղում ու ստեղծագործում։ Վարժություններն ու կրթական խաղերն օգնում են զարգացնել խոսքը, բառապաշարը, տրամաբանությունը, ստեղծագործական մտածողությունն ու մանր մոտորիկան։
Պատկերները, բառերն ու առաջադրանքները հյուսված են հայկական մշակույթի տարրերով, որպեսզի երեխան հայերենը սովորելիս բացահայտի նաև իրեն հարազատ մշակութային աշխարհը։
«ՄԱՄԱԳԻՐԸ» ստեղծվել է M.A.M-ի մեթոդական թիմի կողմից՝ կրտսեր տարիքի երեխաների կրթության մեթոդաբանի, կրթության հոգեբանի, պատկերազարդողի և այլ մասնագետների մասնակցությամբ։ Այն կարող են օգտագործել ծնողները՝ տանը երեխայի հետ զբաղվելիս, և ուսուցիչները՝ դասերի ընթացքում։
Տարիք՝ 5+
Ձեռնարկը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով երաշխավորվել է գործածության որպես ուսումնական նյութ։
Առաքում։ Գնում կատարելիս խնդրում ենք պատվերի մեկնաբանությունում նշել Ձեր ամբողջական հասցեն։ Երևանի տարածքում առաքումն անվճար է։
«Շարունակենք երազել, քանի որ այդ երազանքի ձգտումն է առաջ մղում մեզ ողջ կյանքի ընթացքում»:
2011-2018 թթ. -Փ. Թերլեմեզյանի անվ. գեղարվեստի պետական քոլեջ, գեղանկարչության բաժին:
2018 թ. առ այսօր - Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիա, կերպարվեստի ֆակուլտետ, գրաֆիկայի բաժին:
Բազմամյա դասավանդման փորձ նկարչական ոլորտում, «Family teaching center» ուսումնական կենտրոն-նկարչական արվեստանոցի ղեկավար:
Արվեստագետների փոխանակման ծրագրերի մասնակից՝ Լարնակա,Կիպրոս՝ “Art Withoutn Borders”, Կիելցե, Լեհաստան՝ Յուզեֆ Շերմենտոֆսկու անվ. գեղարվեստի համալսարան, ՀՀ նախագահական մրցանակ «վիզուալ արվեստների բնագավառում»:
Նախագծի մասին
Ծրագիրը թույլ տվեց նորովի ընկալել սփյուռքի հայ երեխաների կրթական արդի պահանջները, ուստի, հանդիսանալով դասավանդման նյութերի պատկերազարդողներից մեկը, փորձել եմ հայկական գույներով ու շնչով ներկայացնել պատկերներով փոխանցվող տեղեկատվությունը:
Ուղերձ ուսանողներին:
Շարունակե՛ք օրնիբուն աշխատել, ստեղծե՛ք գեղեցիկն ու արժեքավորը և այդ ճանապարհին կարմիր թելի պես ընդգծե՛ք ձեր հայեցի ինքնությունն ու անունը:
Ինչո՞ւ «M.A.M»:
Մասնագիտական արհեստավարժ և սրտացավ աշխատանք:
Աշակերտակենտրոն ուսումնական ծրագրերի առկայություն:
Հայրենիք-սփյուռք կապերի ամրապնդում ու հայ մտածողության արժևորում: