1-ԻՆ ՄԱԿԱՐԴԱԿ | ԵՄ, ԱՊՀ Time Zones | 2026-27 ՈՒՍ․ ՏԱՐՎԱ ԾՐԱԳԻՐ
Այստեղ է սկսվում Ձեր երեխայի հայկական ճանապարհը։
Կրթություն, որը սկսվում է այսօր և ձևավորում է ինքնությունը ողջ կյանքի համար
M.A.M Հայկական ազգային առցանց դպրոցը առաջարկում է 5-ամյա կրթական ուղի (1–5-րդ մակարդակներ), որը քայլ առ քայլ ձևավորում է լեզուն, ինքնությունը և պատկանելիության զգացումը։ Ջերմ և ներգրավող միջավայրում երեխաները սովորում են, կապեր հաստատում և ձևավորում Հայաստանի հետ կապ՝ ողջ կյանքի համար։
Ծրագիրը նախատեսված է Սփյուռքում ապրող հայ երեխաների համար՝ հարմարեցված Եվրոպական և ԱՊՀ երկրների ժամային գոտիներին՝ դարձնելով հայկական կրթությունը հասանելի, հարմար և շարունակական։
Ծրագիրը հավանության է արժանացել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից և ապահովում է բարձրորակ հայկական կրթություն Երևանից՝ Ձեր տուն՝ ժամանակակից, ինտերակտիվ մեթոդներով և կառուցվածքային մոտեցմամբ։
ՏԱՐԻՔԱՅԻՆ ԽՄԲԵՐ
Ծրագիրը նախատեսված է այն երեխաների համար, ովքեր հասկանում են հայերեն, բայց դեռևս ազատ չեն խոսում կամ խոսում են, բայց ցանկանում են վստահություն ձեռք բերել։
Ուսուցման արդյունավետ կազմակերման նպատակով այն իրականացվում է երկու տարիքային խմբերով, յուրաքանչյուր խմբին համապատասխան մեթոդաբանությամբ և բովանդակությամբ։
ՏԱՐԻՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ 1՝ 6–8 տարեկան
• Կառուցվածքային առաջին ծանոթություն հայերենի հետ
• Խաղահեն ուսուցում, ներգրավվածություն և վստահության ձևավորում
ՏԱՐԻՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ 2՝ 9–12 տարեկան
• Արագացված ուսուցում՝ համապատասխան ճանաչողական զարգացմանը
• Կենտրոնացում ընթերցանության, գրավոր խոսքի և վստահ հաղորդակցության վրա
ԾՐԱԳՐԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔ՝
Ուսումնական տարի՝ սեպտեմբերի 15 – մայիսի 15
Հաճախականություն և տևողություն՝ շաբաթական 2 անգամ / յուրաքանչյուր դաս՝ 1 ժամ
Խմբի կազմ՝ մինչև 6 աշակերտ
ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ ԵՄ ԵՎ ԱՊՀ ԵՐԿՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ (ժամերը նշված են Երևանի ժամանակով (GMT+4))։
ՏԱՐԻՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ 1՝ 6–8 տարեկան
- Երկուշաբթի և Չորեքշաբթի — 20:00 (Երևանյան ժամանակով)
- Երեքշաբթի և Հինգշաբթի — 19:00 (Երևանյան ժամանակով)
- Չորեքշաբթի և Շաբաթ — 14:00 (Երևանյան ժամանակով)
ՏԱՐԻՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ 2՝ 9–12 տարեկան
- Երկուշաբթի և Չորեքշաբթի — 19:00 (Երևանյան ժամանակով)
- Երեքշաբթի և Հինգշաբթի — 20:00 (Երևանյան ժամանակով)
- Չորեքշաբթի և Շաբաթ — 15:00 (Երևանյան ժամանակով)
📌 ԿԱՐԵՎՈՐ՝ գրանցվեք և նշեք Ձեզ հարմար ժամանակացույցը և Ձեր երեխայի տարիքը (ճիշտ խմբում ներառելու համար)
ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳ
💰 Ամբողջ տարվա (սեպտեմբերի 15 – մայիսի 15) վճար՝ միանվագ $366 ՄԻԱՅՆ 100 տեղ
կամ
💳 Ճկուն վճարման տարբերակ՝ 2 մասով
$245 /գրանցման պահին/ և $245 /մինչև նոյեմբերի 30/
___________________________________
ՍԿՍԵ՛Ք ԱՅՍՕՐ ԵՎ ՆՎԻՐԵՔ ՁԵՐ ԵՐԵԽԱՅԻՆ ԼԵԶՈՒ, ԻՆՔՆՈՒԹՅՈՒՆ և ՊԱՏԿԱՆԵԼԻՈՒԹՅՈՒՆ։
«Երեխաներին անհրաժեշտ է կրթել անասելի սիրով և ոգևորությամբ»:
Բանասեր, մանկավարժ, հոգեբան, խմբագրիչ, սրբագրիչ:
ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի առկա ասպիրանտ:
ՀՊՄՀ-ի հենակետային վարժարանի և թիվ 57 հիմնական դպրոցի հայոց լեզվի և գրականության մասնագետ:
Աշխատանքային երկարամյա փորձ` Խաչատուր Աբովյանի անվան ՀՊՄՀ, «Զանգակ» հրատարակչություն, «Հայաստանում ֆրանսիական քոլեջ» հիմնադրամ, «Գլոբալ Բրիջ» կրթահամալիր:
Նախագծի մասին
Նախագծի նպատակը մայրենիի նկատմամբ ուշադրության տեղին և նշանակալի բարձրացումն է սփյուռքահայ իրականության մեջ:
Հաշվի առնելով սովորողների տարիքային առանձնահատկություններն ու հետաքրքրությունները՝ նախատեսվել է տարամակարդակ և բովանդակալից ուսուցում: Կարևորելով ազգային արժեքների բարձրացմամբ ազգային արժեհամակարգի պահպանմանը միտված նպատակային աշխատանքը՝ մշակվել է հետաքրքիր և ուսուցողական ծրագիր, ու վերջինիս բարեհաջող հաղթահարման համար փորձառու մեթոդաբանների և մասնագետների ներուժը ծառայեցվելու է սփյուռքահայ սովորողներին տրամադրվելիք օգնության ու օժանդակության ապահովմանը:
Ուղերձ ուսանողներին
Մայրենիի ուսումնասիրությունը՝ հիմնված ձեռք բերած գիտելիքների և լեզվական կարողությունների վրա, նպաստում է ազգապահպանության գործում հայոց լեզվի, հայ գրականության, պատմության և մշակույթի կարևոր դերի գիտակցմանը, դրանց ընկալմանը՝ որպես հայ ազգային մշակույթի արտահայտության բարձրագույն և միասնական ձևի:
Անհրաժեշտ է համախմբվել, ուսուցանել, խթանել, ուսանել և հաջողել:
Ինչո՞ւ M.A.M
Մտահոգության տեղիք տվող խնդիրներից է ազգային ինքնության պահպանումը ոչ միայն հայրենի երկրում, այլև մայր երկրի սահմաններից դուրս: Այս շատ կարևոր և խորքային պատնեշը հաղթահարելու համար հղացել է մի միտք՝ ստեղծելու հնարավորություն, որով միանշանակ կօժանդակենք սփյուռքահայ երեխաներին՝ սիրել տալու մայրենին, հետաքրքրություն առաջացնելու հայրենիքի նկատմամբ և հաղթահարելու մայրենիի ուսումնասիրման ու ընկալման դժվարին խնդիրը: Աշխարհով մեկ սփռված մեր երեխաներին համախմբելու անհրաժեշտության լավագույն միջոցն այս պահին առցանց ուսուցումն է, որով ջերմ ու սրտագին մթնոլորտ կապահովենք միմյանց հանդեպ և կցուցաբերենք սպասվածից էլ շատ ավելի ցանկալի արդյունք՝ աշխատանքը ծառայեցնելով նպատակին: