«Սկսող +» երկրորդ փուլ
Ասա՛ քո առաջին հայերեն բառը, գրի՛ր քո առաջին հայերեն տառը, արա՛ քո առաջին քայլը դեպի Հայրենիք։
Միացի՛ր մեզ և մեր ուսուցիչների օգնությամբ սովորի՛ր կարդալ ու խոսել հայերեն, լսի՛ր հայկական հրաշալի հեքիաթներ և սովորի՛ր հայկական երգեր ու բանաստեղծություններ: Այս դասընթացը հիանալի ծանոթություն է հայոց լեզվին և մշակույթին. այն նախատեսված է մեր ամենափոքրիկների համար։
Համառոտ նկարագրություն
Առցանց դասընթաց՝ նախատեսված 9-13 տարեկան երեխաների համար։ Դասընթացը ներառում է տառուսուցում, ընթերցանություն, հայկական երգերի և հեքիաթների ունկնդրում, զվարճալի և ճանաչողական խաղեր, խմբային աշխատանքներ, հաղորդակցում հասակակիցների հետ։
Մակարդակ՝ սկսնակ
Դասընթացի ձևաչափ՝ խմբային, առավելագույնը 8 մասնակից
Պահանջներ՝ խոսակցական հայերենի ցածր կամ միջին իմացություն
Դասի տևողություն՝ 1 ժամ, շաբաթական 2 անգամ
Ընդհանուր՝ 36 ժամ/4,5 ամիս
Կամ լավագույնը, կամ ոչինչ. կատարելության ձգտում ամեն ինչում։
Ի՞նչ է նախագիծը Ձեզ համար
Այս նախագծի շնորհիվ հնարավորություն է ընձեռվում օղակ դառնալ սովորողների և իրենց հայրենիքի միջև, նպաստել այդ հայրենիքի հետ ավելի խորը կապերի հաստատմանը, ձևավորել հայի գիտակցությամբ ու արժեքներով օժտված երեխաներ, որոնք տարիներ անց կլինեն սփյուռքի կամ գուցե մեր հայրենիքի ապագան կերտողը։
Ուղերձ մեր ուսանողներին
Հայրենասիրությունը սկսվում է հայրենաճանաչությունից։ Հզոր ծառ դառնալու համար պետք է ամուր արմատներ ունենալ, իսկ ձեր արմատները ձևավորվում են հայերենով։
Ինչո՞ւ պետք է ընտրել M.A.M-ը
M.A.M-ում դասերը երբեք ձանձրալի չեն լինի, դուք միշտ կսպասեք հաջորդ՝ բացահայտումներով լի հանդիպմանը։ Սա այն եզակի կառույցներից է, որը գործնական լուրջ քայլեր է ձեռնարկում հայապահպանության ոլորտում, համատեղում հաճելին ու կարևորը։
Երևան