Շախմատ երկրորդ մակարդակ
Դասընթացը նախատեսված է որոշակի որակավորում ունեցող մասնակիցների համար: Դասընթացի ընթացքում մասնակիցը հնարավորություն կունենա ավելի կատարելոգործվելու, մրցույթների պատրաստվելու։ Դասընթացում կորակավորվի մասնակցի շախմատային բազան: Նշված դասընթացին կուղեկցի ուսուցիչի հետ միաժամանակյա խաղերը: Անցնելով այս փուլերը կկազմվի աշակերտի շախմատային հասկացողությունը և մասնակցելով պարբերաբար մրցույթներին ավելի կկարծրանա ստացած գիտելիքները: Դասընթացները անցկացվելու են շախմատային պատմություններով։
«Ապագան կանխորոշվում է համարձակ երազանքներով»։
#DreamBig #DoBest
Բիզնեսի կառավարման մասնագետ։ Ավելի քանի 10 տարվա կառավարման փորձ օտարերկրյա և տեղական ընկերություններում, մի շարք ընկերությունների համահիմնադիր:
Executive MBA in General Management, The University of Sheffield
CMI 7 Level
Ամուսնացած է, ունի երկու երեխա։
Նախագծի մասին
Սփյուռքում բնակվող յուրաքանչյուր հայ ցանկանում է, որ իր երեխան լինի հայկական արժեքների կրողն ու շարունակողը: Մեր ընտանիքն ապրել է Սփյուռքում: Ես մեծացել եմ հայրենիքից հեռու, և իմ ծնողների շնորհիվ է, որ մենք պահպանել ենք մեր ինքնությունը և չենք մոռացել մեր մայր լեզուն: Այս նախագիծն ինձ բացառիկ հնարավորություն կընձեռի օգնելու մեր Սփյուռքում ապրող երեխաներին և հայրենակիցներին` նորովի ճանաչելու միմյանց ու մեր հայրենիքը, սովորելու մայրենին, հաղորդակցվելու հայերենով, կարդալու հայերեն և հպարտ լինելու իրենց ծագմամբ ու հայկական արմատներով:
Ուղերձ ուսանողներին
Այսօր վայրկենապես փոփոխվող աշխարհում, երբ իրական կյանքն ու կարծեցյալ աշխարհը միախառնվել են, իրականությունն ու հորինվածը` միաձուլվել, պետք է կայուն արժեքները ձևավորեն հաջողակ, երջանիկ և ուժեղ անհատին: Անհրաժեշտ է գտնել այդ արժեքները մեր` հայերիս արմատներում, տեղեկանալ աշխարհի ամենահին երկրի` Հայաստանի պատմությանը և մշակույթին: Մեր հայրենիքն աշխարհը փոխող հայեր է ծնել: Հենց այս կայուն արժեքներն են արմատացած մեր մեջ, որոնք ձևավորում են բացառիկ մարդկանց: Մենք պատրաստակամ և մեծ սիրով սպասելու ենք ձեզ հետ հանդիպմանը: Սովորելու ենք ճանաչել միմյանց և հասկանալ` ով ենք մենք այս աշխարհում:
Ինչու՞ պետք է ընտրել M.A.M
Այս նախագծի ստեղծմանը նպաստել են մասնագետներ՝ յուրաքանչյուրն իր ոլորտի գիտակ, որոնք սիրտ և հոգի են դրել, որպեսզի այն յուրօրինակ դառնա մեր ուսանողների համար: Մենք հաշվի ենք առել ժամանակակից ուսանողների նախասիրությունները և տեխնոլոգիական միտումները, փորձել ենք համատեղել կրթությունն ու շփումը: Նախագծին մասնակից ուսանողներն ունենալու են հրաշալի հնարավորություն դասերի ընթացքում ծանոթանալու, շփվելու և ընկերանալու տարբեր երկրներում բնակվող հասակակիցների հետ, քննարկելու և բանավիճելու, ինքնարտահայտվելու և հետաքրքիր նախագծերի մասնակից լինելու: Չափազանց կարևոր է մայրենի լեզվով այս ամենն իրագործելը: Մենք վստահ ենք, որ միասին կստեղծենք հայ երիտասարդների մեծ համայնք և յուրաքանչյուրիս ներուժը կուղղենք մեր երկրի զարգացմանն ու հզորացմանը: