«Էքսպրես տառուսուցում»․ խնայի՛ր ժամանակդ
Կարդա՛, գրի՛ր, խոսի՛ր ազատ և ընդունի՛ր հայերենը որպես ժառանգություն։
Ժամանակը շատ կարևոր է: Մենք հաճախ ցանկանում ենք հնարավորին չափ արագ հասնել մեր նպատակակետին: Գիտելիքը կանչում է, և մենք պետք է վազենք:
Այս դասընթացը կդառնա քո բարի, իմաստուն ու խստապահանջ մարզիչը, որը կտանի քեզ դեպի հաղթանակ, իսկ մրցանակը կլինի հայերենին տիրապետելը։
Համառոտ նկարագրություն
Առցանց դասընթաց մեծահասակների համար․ սովորի՛ր հայերեն կարդալ և գրել արագացված և խտացված ձևաչափով։
Մակարդակ՝ միջին
Դասընթացի ձևաչափ՝ խմբային, առավելագույնը 10 մասնակից
Պահանջներ՝ նվազագույն բառապաշար և հայերեն հասկանալու և խոսելու թույլ կամ միջին կարողություն
Դասի տևողություն՝ 1 ժամ (շաբաթական երկու անգամ)
Ընդհանուր՝ 16 ժամ/2 ամիս


«Երեխաներին անհրաժեշտ է կրթել անասելի սիրով և ոգևորությամբ»:
Բանասեր, մանկավարժ, հոգեբան, խմբագրիչ, սրբագրիչ:
ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի առկա ասպիրանտ:
ՀՊՄՀ-ի հենակետային վարժարանի և թիվ 57 հիմնական դպրոցի հայոց լեզվի և գրականության մասնագետ:
Աշխատանքային երկարամյա փորձ` Խաչատուր Աբովյանի անվան ՀՊՄՀ, «Զանգակ» հրատարակչություն, «Հայաստանում ֆրանսիական քոլեջ» հիմնադրամ, «Գլոբալ Բրիջ» կրթահամալիր:
Նախագծի մասին
Նախագծի նպատակը մայրենիի նկատմամբ ուշադրության տեղին և նշանակալի բարձրացումն է սփյուռքահայ իրականության մեջ:
Հաշվի առնելով սովորողների տարիքային առանձնահատկություններն ու հետաքրքրությունները՝ նախատեսվել է տարամակարդակ և բովանդակալից ուսուցում: Կարևորելով ազգային արժեքների բարձրացմամբ ազգային արժեհամակարգի պահպանմանը միտված նպատակային աշխատանքը՝ մշակվել է հետաքրքիր և ուսուցողական ծրագիր, ու վերջինիս բարեհաջող հաղթահարման համար փորձառու մեթոդաբանների և մասնագետների ներուժը ծառայեցվելու է սփյուռքահայ սովորողներին տրամադրվելիք օգնության ու օժանդակության ապահովմանը:
Ուղերձ ուսանողներին
Մայրենիի ուսումնասիրությունը՝ հիմնված ձեռք բերած գիտելիքների և լեզվական կարողությունների վրա, նպաստում է ազգապահպանության գործում հայոց լեզվի, հայ գրականության, պատմության և մշակույթի կարևոր դերի գիտակցմանը, դրանց ընկալմանը՝ որպես հայ ազգային մշակույթի արտահայտության բարձրագույն և միասնական ձևի:
Անհրաժեշտ է համախմբվել, ուսուցանել, խթանել, ուսանել և հաջողել:
Ինչո՞ւ M.A.M
Մտահոգության տեղիք տվող խնդիրներից է ազգային ինքնության պահպանումը ոչ միայն հայրենի երկրում, այլև մայր երկրի սահմաններից դուրս: Այս շատ կարևոր և խորքային պատնեշը հաղթահարելու համար հղացել է մի միտք՝ ստեղծելու հնարավորություն, որով միանշանակ կօժանդակենք սփյուռքահայ երեխաներին՝ սիրել տալու մայրենին, հետաքրքրություն առաջացնելու հայրենիքի նկատմամբ և հաղթահարելու մայրենիի ուսումնասիրման ու ընկալման դժվարին խնդիրը: Աշխարհով մեկ սփռված մեր երեխաներին համախմբելու անհրաժեշտության լավագույն միջոցն այս պահին առցանց ուսուցումն է, որով ջերմ ու սրտագին մթնոլորտ կապահովենք միմյանց հանդեպ և կցուցաբերենք սպասվածից էլ շատ ավելի ցանկալի արդյունք՝ աշխատանքը ծառայեցնելով նպատակին: