Հայերեն զրոյից
Ասա՛ քո առաջին հայերեն բառը, արա՛ քո առաջին քայլը դեպի Հայրենիք։
Այս դասընթացը հիանալի ծանոթություն է հայոց լեզվին, այն նախատեսված է նախադպրոցական տարիքի փոքրիկների համար։ Ուսուցումն իրականացվում է երեխային ծանոթ միջնորդ լեզվով։ Դասընթացը ավարտելուց հետո երեխան կկարողանա ուսուցումը շարունակել հայախոս երեխաների հետ։
Համառոտ նկարագրություն։ Առցանց դասընթաց՝ նախատեսված 4-6 տարեկան փոքրիկների համար, որոնք հայերեն չեն խոսում և չեն հասկանում հայոց։ Դասի հիմքը խաղն է։ Սա միակ միջոցն է, որով երեխան այս տարիքում կարող է իսկապես արդյունավետ կերպով սովորել։
Մակարդակ՝ նախադպրոցական 4-6 տ
Դասընթացի ձևաչափ՝ խմբային, առավելագույնը 4 մասնակից
Պահանջներ՝ միջնորդ լեզվի իմացություն
Դասի տևողություն՝ 45 րոպե, շաբաթական 2 անգամ


Սիրով և նվիրումով արված ցանկացած գործ պսակվում է հաջողությամբ։
Միջնորդ լեզվով հայերեն դասավանդելու երկարամյա փորձ
Նախագծի մասին
Նախագիծն ինձ հնարավորություն տվեց համատեղել օգտակարը հաճելիի հետ՝ միաժամանակ զբաղվել սիրելի գործով և կատարել ազգանվեր և հանրօգուտ աշխատանք։
Ուղերձ ուսանողներին
Մենք՝ ուսուցիչներս, ձեզանից մեկն ենք՝ մեր հույզերով, վախերով, ակնկալիքներով ու խանդավառությամբ։ Եկեք լինենք ոչ թե պարզապես սովորող և սովորեցնող, այլ սիրով համագործակցենք մեր հայրենանվեր նպատակին հասնելու համար։
Ինչու՞ M.A.M
M.A.M-ը աշխարհի տարբեր անկյուններում գտնվող մեր հայրենակիցներին հնարավորություն է տալիս ինտերակտիվ և կենդանի դասերի միջոցով սովորել և հաղորդակցվել հայերենով տեխնիկապես հագեցած լսարաններում՝ երեխայակենտրոն, ժպտերես և խանդավառ ուսուցիչների ընկերակցությամբ։