«Էքսպրես տառուսուցում»․ բացահայտի՛ր հայերենը
Կարդա՛, գրի՛ր, խոսի՛ր ազատ և ընդունի՛ր հայերենը որպես ժառանգություն։
Ժամանակը շատ կարևոր է: Մենք հաճախ ցանկանում ենք հնարավորին չափ արագ հասնել մեր նպատակակետին: Գիտելիքը կանչում է, և մենք պետք է վազենք:
Այս դասընթացը կդառնա քո բարի, իմաստուն ու խստապահանջ մարզիչը, որը կտանի քեզ դեպի հաղթանակ, իսկ մրցանակը կլինի հայերենին տիրապետելը։
Համառոտ նկարագրություն
Առցանց դասընթաց 14-17 տարեկան երեխաների համար․ սովորի՛ր հայերեն կարդալ և գրել արագացված և խտացված ձևաչափով։
Մակարդակ՝ միջին
Դասընթացի ձևաչափ՝ խմբային, առավելագույնը 10 մասնակից
Պահանջներ՝ նվազագույն բառապաշար և հայերեն հասկանալու և խոսելու թույլ կամ միջին կարողություն
Դասի տևողություն՝ 1 ժամ (շաբաթական երկու անգամ)
Ընդհանուր՝ 16 ժամ/2 ամիս


«Սովորել կարելի է միայն այն, ինչ սիրում ես»։
Դպրոցական մանկավարժության մագիստրոս։
17 տարվա մանկավարժական և հայոց լեզվի դասվանդման երկարամյա փորձ։
«Արեգնազան» կրթահամալիրի ուսուցիչ և մեթոդաբան։
ԿԶՆԱԿ հիմնադրամի փորձագետ։
Նախագծի մասին
Այս նախագիծը հիանալի հնարավորություն է մանկավարժական գործունեություն ծավալելու Հայաստանի սահմաններից դուրս, յուրացնելու հեռավար կրթության նորագույն մեթոդներ և տեխնոլոգիաներ, ծանոթանալու սփյուռքահայ երեխաների հետ և նրանց համար իրականացնելու այս հայրենանվեր աշխատանքը, բացահայտելու մանկավարժական նոր ասպարեզներ և նվաճելու նոր բարձունքներ և, ի վերջո, մի փոքր ներդրում ունենանալու հայապահպանման կարևորագույն գործում։
Ուղերձ ուսանողներին
Մեզ հետ հայրենիքն ավելի մոտ է։
Ինչու՞ M.A.M
Այս ծրագիրը միակը չէ, և դա շատ լավ է, բայց այն յուրահատուկ է, քանի որ համախմբել է պատասխանատվության, բարեխղճության, նվիրումի, արհեստավարժության ու ստեղծագործականության բարձր մակարդակով օժտված մարկանց։ Հրաշալի գաղափարը ամրապնդվել է մեծ հավատով ու սիրով և կյանքի է կոչվում ամուր կամքի շնորհիվ, և ես երջանիկ եմ, որ այդ հիանալի գործընթացի ականատեսն ու մասնակիցն եմ։