«Հայերեն սկսնակների համար մաս 2-րդ» միջնորդ լեզուներով
«Հայերեն սկսնակների համար» արագացված դասընթացի 2-րդ փուլ մշակված է օտարալեզու մարդկանց համար և ներառում է այնպիսի թեմաներ, որոնք կհեշտացնեն երկրում հարմարվելու ընթացքը, օգտակար կլինեն առօրյա կյանքում, աշխատանքում, ինչպես նաև կընդլայնեն կրթական մտահորիզոնը և կարագացնեն ներթափանցումը հայկական միջավայր և ազգային մշակույթ:
Ցանկացած նյութ բացատրվում է մատչելի, գունագեղ գծապատկերների, նկարազարդումներ միջոցով՝ մայրենի լեզվի հետ զուգահեռներ անցկացնելով։
Դասընթացն սկսվում է հնչյունների դրումից, քանի որ հայերենի հնչյունական համակարգը բարդ է ու տարբերվող։ Մեծ ուշադրություն է դարձվում նաև շեշտին ու հնչերանգին։
Մենք կօգնենք սովորել և կիրառել քերականական հիմնական կառույցները, բառերն ու արտահայտությունները, որոնք անհրաժեշտ են հաղորդակցության համար:
Մեթոդաբանություն
Ուսուցման սկզբնական փուլում առավելապես կիրառվում է բնական կամ զգացմունքաիմաստային մեթոդը, ըստ որի լեզվի ուսումնասիրությունը պետք է սկսվի իմաստի, այլ ոչ թե ձևի ընկալումից: Ըստ էության, առաջարկվում է օտար լեզուն յուրացնել ամենապարզ ճանապարհով. այնպես, ինչպես երեխաները սովորում են խոսել մայրենի լեզվով։
Այս փուլում ուսանողին հնարավորություն է տրվում լսել դասավանդող ուսուցչի խոսքը այնքան ժամանակ, մինչև որ նա սկսում է հասկանալ լսածի ընդհանուր իմաստը՝ աստիճանաբար հաղթահարելով օտար լեզվի հանդեպ իր վախը։
Առաջին փուլի ավարտին (որը տևում է 2-3 ամիս), երբ հայերենն այլևս խորթ ու օտար չի թվում, ուսանողը դասի ժամանակ ոչ միայն սովորում, այլև արդեն զրուցում է հայերեն։ Այսպիսով, հաղթահարվում է լեզվական արգելքը, և առաջանում է խոսքի նախաձեռնություն՝ օտար լեզվի իմացության հիմնական ցուցանիշը։
Ուսուցման վերջնարդյունք
Դասընթացի առաջին մակարդակի ավարտին մասնակիցները կկարողանան՝
• կարդալ և հասկանալ պարզ նախադասություններ, մասնավորապես՝ գովազդներում, պաստառների վրա, ռեստորանների ճաշացանկում, խանութների ցուցափեղկերին գրված հիմնական տեղեկատվությունը,
• հասկանալ կարճ երկխոսությունների և մենախոսությունների հիմնական միտքը,
• կարողանալ զրույց վարել, մասնավորապես՝ սեփական անձի, ընկերների, ընտանիքի անդամների, աշխատանքային օրվա, ազատ ժամանակի մասին,
• դիտել և հասկանալան կարճ տեսանյութեր։
•Բառապաշարի ծավալը կկազմի մինչև 3 000 միավոր։
Ուսումնական ծանրաբեռնվածություն
Բացի բուն դասաժամերից՝ ուսանողները դասերին նախապատրաստվելու համար կտրամադրեն ոչ ավել, քան 30 րոպե։
Ամեն օր աշխարհին նայել բաց աչքերով՝ տեսնելու անհավանականը:
Բանասեր, դասավանդման երկարամյա փորձ, հեռուստալրագրող
Նախագծի մասին
Լրագրողի աշխատանքի շրջանակներում բազմիցս առիթ եմ ունեցել աշխատանքային այցերով լինել տարբեր երկրների հայկական համայնքներում: Եվ հենց այնտեղ, ավելի քան երբևէ զգացել եմ, թե ինչ կենսական անհրաժեշտություն է օտար երկրում ապրող հայի համար զգալ ու լսել հայերեն: Այս նախագիծը ինձ հնարավորություն է տալիս դարձյալ գնալ հայկական հետքերով, իմ հայրենակցին հոգու հազարավոր թելերով կապել Հայաստանի ու հայկական մշակույթի հետ:
Ուղերձ ուսանողներին
Հայրենասիրությունը սկսվում է հայրենաճանաչողությունից: Այն, ինչը չես տեսել ու չես ճանաչում, սիրել հնարավոր չէ: Իսկ աշխարհի ցանկացած անկյունից հայրենիքին ծառայել հնարավոր է ճանաչելով, բացահայտելով ու սիրելով: Սիրելի՛ ուսանող, մաղթում եմ, որ կրթվելու այս զարմանահրաշ ճամփորդության ընթացքում քեզ համար բացվեն դեպի հայկականն ու հայեցին տանող բոլոր դռները:
Ինչու՞ M.A.M
Հայերենում մայրը ամենաքնքուշ բառն է, որը նշանակում է սիրել, իսկ ընտրել M.A.M-ը, ուրեմն՝ սիրել, գրկել, փայփայել այն ամենը, ինչը կապված է հայրենիքի հետ: Այս կրթական հարթակը քեզ օգնում է ափիդ մեջ տեղավորել հայկականը և ամուր պահել սրտիդ մոտ, որովհետև մի օր քո կյանքի ամենագեղեցիկ ու անվտանգ ճանապարհները քեզ բերելու են Հայաստան աշխարհի հեռավոր անկյուններից:
Երևան