«Սկսող +»
Ասա՛ քո առաջին հայերեն բառը, գրի՛ր քո առաջին հայերեն տառը, արա՛ քո առաջին քայլը դեպի Հայրենիք։
Միացի՛ր մեզ և մեր ուսուցիչների օգնությամբ սովորի՛ր կարդալ ու խոսել հայերեն, լսի՛ր հայկական հրաշալի հեքիաթներ և սովորի՛ր հայկական երգեր ու բանաստեղծություններ: Այս դասընթացը հիանալի ծանոթություն է հայոց լեզվին և մշակույթին. այն նախատեսված է մեր ամենափոքրիկների համար։
Համառոտ նկարագրություն
Առցանց դասընթաց՝ նախատեսված 9-13 տարեկան երեխաների համար։ Դասընթացը ներառում է տառուսուցում, ընթերցանություն, հայկական երգերի և հեքիաթների ունկնդրում, զվարճալի և ճանաչողական խաղեր, խմբային աշխատանքներ, հաղորդակցում հասակակիցների հետ։
Մակարդակ՝ սկսնակ
Դասընթացի ձևաչափ՝ խմբային, առավելագույնը 8 մասնակից
Պահանջներ՝ խոսակցական հայերենի ցածր կամ միջին իմացություն
Դասի տևողություն՝ 1 ժամ, շաբաթական 2 անգամ
Ընդհանուր՝ 52 ժամ/6,5 ամիս


Ֆրանսերեն լեզվի և գրականության մագիստրոս, մանկավարժի որակավորում:
Հեռավար դասավանդման ուսուցիչ, 5 տարվա դասավանդման փորձ, հեռուստատեսության հաղորդավար, լրատվական մեկնաբան:
Նախագծի մասին
Հայերեն դասավանդելն ինձ համար միայն աշխատանք չէ:
Տարիներ շարունակ աշխատելով հեռուսատեսային ոլորտում համոզվել եմ, որ գրագետ և հայեցի խոսքը հանրության վրա լավ տպավորություն թողնելու գրավականն է: Փորձը ցույց է տալիս, որ միայն լավ արտաքին տվյալները, կոկիկ հագուստն ու վստահ ժպիտը բավարար չէ, առաջնային են ինտելեկտուալ զարգացվածությունն ու գիտելիքները, որոնք ունակ են լույս տալ դժվարին իրավիճակներում: M.A.M-ը հնարավորություն է տալիս աշխարհի տարբեր ծայրերում բնակվող մարդկանց միավորվել հայոց լեզվի շուրջն ու ստանալ գիտելիքներ՝ էլ ավելի խելացի, գրագետ և հայեցի լինելու համար:
Ուղերձ ուսանողներին
Կրթվելու, զարգանալու և էլ ավելի լավը դառնալու հերթը քոնն է, ժամանակ մի կորցրու. գուցե հենց քո գլխում փայլատակի աշխարհն էլ ավելի լավը դարձնելու գաղափարը:
Իսկ ո՞վ ասաց, որ հրաշքները միայն գրքերում կամ ֆիլմերում են: Մեր մտքում ամենաանիրականանալի երազանքի իրագործումը կամ այդ ուղղությամբ արված ամեն մի քայլն արդեն իսկ հրաշալի է: Հիշի՛ր, գիտելիքն այն կախարդական փայտիկն է, որը միայն քոնն է ու ոչ ոք չի կարող քեզնից խլել, իսկ պետք եղած դեպքում այն քեզ կօգնի երազանքներդ իրականացնել: Դու կարող ես լինել ավելի լավը, ավելի խելացին ու գրագետը, եթե հայտնվես ճիշտ միջավայրում:
Ինչու՞ M.A.M
Մեր ժամանակներում, երբ կան կրթություն ստանալու բազմաթիվ առաջարկներ, դժվար է տարբերակել ու ընտրել լավագույնը: Սակայն M.A.M-ի թիմն առաջարկում է կրթական այնպիսի շարժում, որը հարմարեցվել է ժամանակի հրամայականին: Այստեղ դասերն անցկացվում են ջերմ մթնոլորտում եւ տեխնիկապես հագեցած դասասենյակներում: Այս աշխատանքը M.A.M-ի թիմը ստանձնել է սիրով, իսկ դա հաջողության գրավականներից մեկն է: