Հայրենագիտություն երեխաների համար
Դասընթացը յուրօրինակ ճամփորդություն է ժամանակի և տարածության մեջ, որի նպատակներն են առեղծվածների երկիր Հայքի բացահայտումն ու ինքնաբացահայտումը։
Հայաստանի Հանրապետության մարզերով և Արցախի հանրապետությունով ճամփորդելիս կուսումնասիրենք նրանց գույները, երգերը, արվեստը, լեզուն, կծանոթանանք մեզնից շատ վաղ ապրած ամենատարբեր պատմական կերպարների հետ, կզրուցենք նրանց հետ, կփորձենք բացել նրանց՝ մեզ թողած գաղտնիքները։ Ճամփորդությունը միտված է ավելի լավ ճանաչելու ինքներս մեզ և ճանաչելով սիրելու և արժևորելու։
Համառոտ նկարագրություն՝
Դասընթացի ընթացքում երեխաները կհմտանան հայերեն կարդալու և գրելու գործընթացում, կհարստացնեն իրենց բառապաշարը, կծանոթանան հայոց պատմության կարևորագույն իրադարձությունների հետ, կբացահայտեն հայկական արվեստը, հայ ժողովրդական մշակույթը, կհաղորդակցվեն հայ հասակակիցների հետ, կմասնակցեն ճանաչողական խաղերի, բանավեճերի և խմբային աշխատանքների, կծանոթանան Հայաստանի բնությանը, աշխարհագրությանը, տեսարժան վայրերին, մարդկանց կյանքին ու կենցաղին։


Կամ լավագույնը, կամ ոչինչ. կատարելության ձգտում ամեն ինչում։
Ի՞նչ է նախագիծը Ձեզ համար
Այս նախագծի շնորհիվ հնարավորություն է ընձեռվում օղակ դառնալ սովորողների և իրենց հայրենիքի միջև, նպաստել այդ հայրենիքի հետ ավելի խորը կապերի հաստատմանը, ձևավորել հայի գիտակցությամբ ու արժեքներով օժտված երեխաներ, որոնք տարիներ անց կլինեն սփյուռքի կամ գուցե մեր հայրենիքի ապագան կերտողը։
Ուղերձ մեր ուսանողներին
Հայրենասիրությունը սկսվում է հայրենաճանաչությունից։ Հզոր ծառ դառնալու համար պետք է ամուր արմատներ ունենալ, իսկ ձեր արմատները ձևավորվում են հայերենով։
Ինչո՞ւ պետք է ընտրել M.A.M-ը
M.A.M-ում դասերը երբեք ձանձրալի չեն լինի, դուք միշտ կսպասեք հաջորդ՝ բացահայտումներով լի հանդիպմանը։ Սա այն եզակի կառույցներից է, որը գործնական լուրջ քայլեր է ձեռնարկում հայապահպանության ոլորտում, համատեղում հաճելին ու կարևորը։