Հայրենագիտություն դեռահասների համար
Դասընթացը յուրօրինակ ճամփորդություն է ժամանակի և տարածության մեջ, որի նպատակներն են առեղծվածների երկիր Հայքի բացահայտումն ու ինքնաբացահայտումը։
Հայաստանի Հանրապետության մարզերով և Արցախի հանրապետությունով ճամփորդելիս կուսումնասիրենք նրանց գույները, երգերը, արվեստը, լեզուն, կծանոթանանք մեզնից շատ վաղ ապրած ամենատարբեր պատմական կերպարների հետ, կզրուցենք նրանց հետ, կփորձենք բացել նրանց՝ մեզ թողած գաղտնիքները։ Ճամփորդությունը միտված է ավելի լավ ճանաչելու ինքներս մեզ և ճանաչելով սիրելու և արժևորելու։
Համառոտ նկարագրություն՝
Դասընթացի ընթացքում երեխաները կհմտանան հայերեն կարդալու և գրելու գործընթացում, կհարստացնեն իրենց բառապաշարը, կծանոթանան հայոց պատմության կարևորագույն իրադարձությունների հետ, կբացահայտեն հայկական արվեստը, հայ ժողովրդական մշակույթը, կհաղորդակցվեն հայ հասակակիցների հետ, կմասնակցեն ճանաչողական խաղերի, բանավեճերի և խմբային աշխատանքների, կծանոթանան Հայաստանի բնությանը, աշխարհագրությանը, տեսարժան վայրերին, մարդկանց կյանքին ու կենցաղին։
Գիտելիքն ու հզորությունը միևնույն բանն են
Ի՞նչ է նախագիծը Ձեզ համար
Սովորեցնել նշանակում է կրկնակի սովորել: Նախագիծն ինձ համար աճի, առաջընթացի և զարգացման լավագույն տարբերակ է: Այն մեկտեղում է արդեն
փորձված և նորարար ամենաարդյունավետ մեթոդները, այդպիսով դառնում մարտահրավեր՝ ուղղված ուսուցման կարևորագույն խնդիրներին:
Ուղերձ մեր ուսանողներին
Աշխարհաճանաչ լինելուց առաջ անհարժեշտ է լինել հայրենաճանաչ: Իսկ հայրենա-ճանաչողությունն էլ հայրենիքը ճշմարտապես սիրելու հիմքն է:
Ինչո՞ւ պետք է ընտրել M.A.M-ը
M.A.M-ը իր ձևաչափով յուրօրինակ հնարավորություն է ուսուցման գործընթացը կազմակերպելու լավագույնս՝ հաղթահարելով անգամ տարածաժամանակային
խոչընդոտները: Այն դառնում է հարազատ տուն, որը սպասում և գրկաբաց ու ջերմորեն ընդունում է աշխարհի ամեն անկյունից իր դուռը թակող հայորդուն՝ պատրաստ հիշեցնելու նրան իր ինքնության արժեքները: