Ուրախ Մաթեմատիկա
Թվերի, տառերի և նրանց շրջապատող աշխարհի իմացությունը երեխայի զարգացման ցուցանիշն է։ Այստեղ կարևոր է ավելացնել տրամաբանությունը, որը կյանքի մտածողության հիմքն է: Երեխաների համար տրամաբանական գործունեությունը կարևոր է: Սա հմտություն է, որը թույլ կտա ճիշտ վերլուծել իրավիճակները և ապագայում ճիշտ որոշումներ կայացնել։
Այս դասընթացին մասնակցելով՝ Ձեր երեխան կսովորի խոսել հայերեն, մտածել հայերեն՝ ունենալով հային հատուկ տրամաբանություն:
*Երեխաների խմբավորումն իրականացվում է ըստ տարիքի։
Ուսուցիչ լինելը ոչ թե մասնագիտություն է, այլ առաքելություն: Հայոց լեզվի ուսուցիչ լինելը՝ ազգապահպան առաքելություն:
Ընդհանուր մանկավարժության մագիստրոս: Տարրական դասարանների ուսուցիչ:
Մանկավարժական գործունեության 8 տարվա փորձ Հայաստանի լավագույն կրթօջախներում և արտերկրում:
Նախագծի մասին
M.A.M կրթական հարթակում հմուտ մասնագիտական թիմը իրականացնում է ազգանվեր գործունեություն՝ ստեղծելով լայն հնարավորություններ հայոց լեզուն սովորել ցանկացողների համար: Այն չեզոքացնում է տարածությունը՝ համախմբելով սաներին հայոց լեզվի ուսուցման շուրջ:
Ուղերձ ուսանողներին
Հայոց լեզվի սերտումը հայ մնալու գրավականն է, իսկ յուրացումը՝ հավերժությանը հպվելու և դրա մասնիկը դառնալու երջանկություն:
Ինչու՞ M.A.M
M.A.M-ը կրթական հարթակ է, որը մի հարկի տակ է հավաքել բոլոր նրանց, ովքեր ցանկանում են իրենց ներդրումն ունենալ հայապահպան գործում: Այն արդիական է, հեռանկարային, ցուցաբերում է բարձր պրոֆեսիոնալ մոտեցում և ապահովում է աշխատանքային դրական միջավայր: