«Քո Հայերենը» անհատական դասընթաց
«Քո հայերենը» անհատական դասընթացը նախատեսված է այն ուսանողների համար, որոնք ուզում են սովորել հայերեն որոշակի նպատակով և հստակ ժամկետում։ Այն մշակվում է՝ հաշվի առնելով ամեն առանձին ուսանողի կարիքներն ու պահանջները, ինչի շնորհիվ դառնում է շատ հետաքրքիր և արդյունավետ։
Սովորի'ր «Քո հայերենը» «M.A.M»-ի հետ։
«Սովորել կարելի է միայն այն, ինչ սիրում ես»։
Դպրոցական մանկավարժության մագիստրոս։
17 տարվա մանկավարժական և հայոց լեզվի դասվանդման երկարամյա փորձ։
«Արեգնազան» կրթահամալիրի ուսուցիչ և մեթոդաբան։
ԿԶՆԱԿ հիմնադրամի փորձագետ։
Նախագծի մասին
Այս նախագիծը հիանալի հնարավորություն է մանկավարժական գործունեություն ծավալելու Հայաստանի սահմաններից դուրս, յուրացնելու հեռավար կրթության նորագույն մեթոդներ և տեխնոլոգիաներ, ծանոթանալու սփյուռքահայ երեխաների հետ և նրանց համար իրականացնելու այս հայրենանվեր աշխատանքը, բացահայտելու մանկավարժական նոր ասպարեզներ և նվաճելու նոր բարձունքներ և, ի վերջո, մի փոքր ներդրում ունենանալու հայապահպանման կարևորագույն գործում։
Ուղերձ ուսանողներին
Մեզ հետ հայրենիքն ավելի մոտ է։
Ինչու՞ M.A.M
Այս ծրագիրը միակը չէ, և դա շատ լավ է, բայց այն յուրահատուկ է, քանի որ համախմբել է պատասխանատվության, բարեխղճության, նվիրումի, արհեստավարժության ու ստեղծագործականության բարձր մակարդակով օժտված մարկանց։ Հրաշալի գաղափարը ամրապնդվել է մեծ հավատով ու սիրով և կյանքի է կոչվում ամուր կամքի շնորհիվ, և ես երջանիկ եմ, որ այդ հիանալի գործընթացի ականատեսն ու մասնակիցն եմ։