Հայերեն սկսնակների համար
«Հայերեն սկսնակների համար» արագացված դասընթացը մշակված է օտարալեզու մարդկանց համար և ներառում է այնպիսի թեմաներ, որոնք կհեշտացնեն երկրում հարմարվելու ընթացքը, օգտակար կլինեն առօրյա կյանքում, աշխատանքում, ինչպես նաև կընդլայնեն կրթական մտահորիզոնը և կարագացնեն ներթափանցումը հայկական միջավայր և ազգային մշակույթ:
Ցանկացած նյութ բացատրվում է մատչելի, գունագեղ գծապատկերների, նկարազարդումներ միջոցով՝ մայրենի լեզվի հետ զուգահեռներ անցկացնելով։
Դասընթացն սկսվում է հնչյունների դրումից, քանի որ հայերենի հնչյունական համակարգը բարդ է ու տարբերվող։ Մեծ ուշադրություն է դարձվում նաև շեշտին ու հնչերանգին։
Մենք կօգնենք սովորել և կիրառել քերականական հիմնական կառույցները, բառերն ու արտահայտությունները, որոնք անհրաժեշտ են հաղորդակցության համար:
Մեթոդաբանություն
Ուսուցման սկզբնական փուլում առավելապես կիրառվում է բնական կամ զգացմունքաիմաստային մեթոդը, ըստ որի լեզվի ուսումնասիրությունը պետք է սկսվի իմաստի, այլ ոչ թե ձևի ընկալումից: Ըստ էության, առաջարկվում է օտար լեզուն յուրացնել ամենապարզ ճանապարհով. այնպես, ինչպես երեխաները սովորում են խոսել մայրենի լեզվով։
Այս փուլում ուսանողին հնարավորություն է տրվում լսել դասավանդող ուսուցչի խոսքը այնքան ժամանակ, մինչև որ նա սկսում է հասկանալ լսածի ընդհանուր իմաստը՝ աստիճանաբար հաղթահարելով օտար լեզվի հանդեպ իր վախը։
Առաջին փուլի ավարտին (որը տևում է 2-3 ամիս), երբ հայերենն այլևս խորթ ու օտար չի թվում, ուսանողը դասի ժամանակ ոչ միայն սովորում, այլև արդեն զրուցում է հայերեն։ Այսպիսով, հաղթահարվում է լեզվական արգելքը, և առաջանում է խոսքի նախաձեռնություն՝ օտար լեզվի իմացության հիմնական ցուցանիշը։
Դասընթացի երկրորդ փուլում հուզական-իմաստային մեթոդին զուգահեռ կիրառվում է գիտակցական-համադրական մեթոդը, որը նախատեսում է լեզվական երևույթների և խոսքի մեջ դրանց կիրառման եղանակների գիտակցում ուսանողների կողմից, ինչպես նաև` մայրենի լեզվին հիմնվելը՝ մայրենիում և ուսուցանվող լեզվում ավելի խորքային ընկալման համար:
Ուսուցման վերջնարդյունք
Դասընթացի առաջին մակարդակի ավարտին մասնակիցները կկարողանան՝
- կարդալ և հասկանալ պարզ նախադասություններ, մասնավորապես՝ գովազդներում, պաստառների վրա, ռեստորանների ճաշացանկում, խանութների ցուցափեղկերին գրված հիմնական տեղեկատվությունը,
- հասկանալ կարճ երկխոսությունների և մենախոսությունների հիմնական միտքը,
- կարողանալ զրույց վարել, մասնավորապես՝ սեփական անձի, ընկերների, ընտանիքի անդամների, աշխատանքային օրվա, ազատ ժամանակի մասին,
- դիտել և հասկանալան կարճ տեսանյութեր։
- Բառապաշարի ծավալը կկազմի մինչև 2 000 միավոր։
Ուսուցման երկրորդ մակարդակի ավարտին մասնակիցները կկարողանան`
- կարդալ և հասկանալ ոչ մեծ հրապարակախոսական և գեղարվեստական տեքստեր.
- հասկանալ երկխոսություններն ու խոսողների շփման նպատակները,
- ռադիոլուրեր, գովազդային հայտարարություններ, երգերի տեքստեր,
- գեղարվեստական ֆիլմերից և հեռուստատեսային հաղորդումներից երկխոսություններ,
- վարել երկխոսություն, հարցեր տալ, պատմել տեսածի մասին, ազատ շփման իրավիճակում արտահայտել սեփական կարծիքը և վերլուծել խնդիրը.
- մեկնաբանել տեքստեր, որոնք վերաբերում են սոցիալ-մշակութային և պաշտոնական գործնական ոլորտներին (բառապաշարի ծավալը կազմում է մինչև 5 000 միավոր):
Ուսումնական ծանրաբեռնվածություն
Բացի բուն դասաժամերից՝ ուսանողները դասերին նախապատրաստվելու համար կտրամադրեն ոչ ավել, քան 30 րոպե։
Երբեք մի՛ հապաղիր նվաճել նոր հորիզոններ և ոգեշնչվի՛ր այլոց հաջողություններով։
Օնլայն և օֆլայն (առկա և հեռավար) դասավանդող ուսուցիչ։ Դասավանդում է միջին և ավագ դպրոցականներին, մեծահասակներին։
Ավելի քան 5 տարվա դասավանդման փորձ։
Ներկայումս աշխատում է «Skyeng» օնլայն դպրոցում։
Նախագծի մասին
Աշխատում եմ տարբեր տարիքի և ազգության երեխաների, ինչպես նաև երիտասարդների հետ, որոնք բնակվում են թե՛ Հայաստանում և թե՛ Հայաստանից դուրս։ Դիտարկելով անձնական փորձը և դասավանդելով տևական ժամանակ օտար լեզու մեր հայրենակիցներին և մայրենի լեզու օտարերկրացիներին՝ մշակել եմ դասավանդման արդյունավետ ոճ, որը թույլ է տալիս հեշտությամբ յուրացնել ընթերցանության, գրավոր և բանավոր խոսքի հմտությունները։ Կարծում եմ, դասավանդել մայրենի լեզու դրսում ապրող մեր հայրենակիցներին, կրկնակի անգամ պարտավորեցնող է։ Այստեղ անհրաժեշտ է հաշվի առնել աշակերտի հիմնական լեզվի քերականական և հնչյունաբանական առանձնահատկությունները և հատման եզրեր գտնել։ Նաև կարծում եմ, որ ուսուցիչը՝ որպես ավագ ընկեր, պետք է փոխանցի ոչ միայն լեզվական գիտելիքներ, այլ նաև հանդիսանա մշակույթի, կրոնի և ազգային առանձնահատկությունների կրողը։
Ուղերձ ուսանողներին
Ճանապարհի սկզբնական շրջանում դժվարությունները միշտ էլ անհաղթահարելի են թվում, ուստի մի՛ դադարիր աշխատել և կերտել քո ապագան ։ Ես էլ քեզ պես այլ երկրում եմ մեծացել, սակայն չեմ կարծում, որ դա արդարացնում է մայրենի լեզուն չիմանալը։ Հետևաբար, փոքր քայլերով և մեծ ցանկության շնորհիվ, կարելի է հասնել հաջողության։
Ինչո՞ւ պետք է ընտրել M.A.M
M.A.M. – ը ո՛չ միայն կրթական հարթակ է, այլ հայրենի երկրում մի հարազատ և ջերմ միջավայր, որտեղ քեզ միշտ սպասում են ու պատրաստ են օգնել։
Դ՛ե ինչ, պատրա՞ստ ես ծանոթանալ մեզ հետ․․․
Շիրակ